Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին կնվազի 5-7 աստիճանով, 24-28-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 23-ի օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ