Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլի թվի բարդությունները և մենք

Օգոստոս 23,2020 12:00

Որ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ղեկավարության չափազանց դժվարին ու բարդ ժամանակաշրջան է բաժին ընկել, դա ոչ Փաշինյանի քաղաքական հակառակորդները կժխտեն, և ոչ էլ՝ հատկապես ու մանավանդ Փաշինյանի գաղափարակիցներն ու թիմակիցները, քանզի նաև իրենց է բաժին հասել իրենց ու բոլորիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժին դժվարությունների ու բարդությունների զգալի մասը: Իսկ որ այդ դժվարություններն անթիվ ու անհամար են, նաև ժողովուրդը կարող է վկայել. ժողովուրդը, որ նույնպես անմասն չէ այդ դժվարություններից ու բարդություններից: Կորոնավիրուսից սկսած և Ղարաբաղյան պատերազմով վերջացրած: Գումարած՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունները, որոնք նույնպես լեցուն են որոշակի բարդություններով, քանզի կյանքը ցույց տվեց ու զարմանալիորեն շարունակում է ցույց տալ, որ Քոչարյանն ու նմանները նույնպես համախոհներ և ցավակցողներ ունեն, որոնց ուշքն ու միտքը Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելն է:

Ժողովրդին մոռացանք: Այն ժողովրդին, ում համար Նիկոլ Փաշինյանի վարչապետության վերջն ու ավարտն ամեն ինչի վերջն ու ավարտն է, և ում համար այս ամենը Նիկոլ Փաշինյանով ու թավշյա հեղափոխությամբ սկսվել է և նրանցով էլ շարունակվում է:

Բայց ժողովուրդը, ի տարբերություն քոչարյանականների ու հակահեղափոխականների, վերջի մասին բացարձակապես չի մտածում, քանզի ժողովրդի համար հեղափոխությունը սկիզբն է՝ ամեն ինչի սկիզբը, և ժողովրդի ցանկությունն է, որ ամեն ինչի այս հրաշալի սկիզբը նաև հրաշապատում շարունակություն ունենա: Ժողովուրդն իրենից կախված ամեն ինչ անում է, որ դա այդպես էլ լինի, և դա այդպես կլինի, եթե ժողովուրդն ուղնուծուծով նեցուկ կանգնի իր ընտրած ու նախընտրած վարչապետին: Եվ ժողովուրդն այդքանը հասկանալով՝ այդպես էլ անում է, և այդքանը հասկանալով՝ այդպես էլ կշարունակի անել, որովհետև ժողովրդից ընտրված վարչապետն ամենից ու բոլորից լավ է հասկանում, որ ինքը ժողովրդի ձեռամբ ընտրվելով՝ միայն ու միայն ժողովրդով ու ժողովրդի միջոցով կարող է ժողովրդի ընտրությունն արդարացնել ու օրինականացնել: Եվ այդպես էլ անում է:

Բայց, այսուհանդերձ, Նիկոլ Փաշինյան վարչապետի պաշտոնաթողությունն ակնկալողներն ու երազողները շատ են, ես կասեի՝ չափից դուրս շատ, և իրենց երազանքով ու ակնկալիքով քթներն ամեն ինչի մեջ խոթում են՝ կորոնավիրուսից սկսած և Ղարաբաղյան պատերազմով չվերջացրած, և չվերջացրած նաև այն ամենով՝ ինչն իրենց չի վերաբերում և ինչն իրենց պաշտոնավարության տարիներին զլացել են անել:

Հարկ եմ համարում հիշել ու հիշեցնել, որ Նիկոլ վարչապետին իր ընդդիմադիրներն ու հակահեղափոխականները քննադատության արժանացրին կորոնավիրուս պատուհասի առիթով ու պատճառով. այն կորոնավիրուսի, որի ձեռը ողջ աշխարհի առաջադեմ ու զարգացած երկրներն են կրակն ընկել և նրանցից որևէ մեկին առայժմ չի հաջողվել այդ պատուհաս համաճարակի հախից գալ, բայց ոչ Ծառուկյանն է նրանց քննադատել և ոչ էլ կորոնավիրուսի առթիվ Նիկոլ Փաշինյանին բազմիցս քննադատած ընդդիմադիրներից որևէ ուրիշը:

Կարճ ասած՝ հակահեղափոխականների մտքերի ծայրերով ինչ անհեթեթություն անցնում է՝ վերագրում են Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում՝ բացառապես բացասական երևույթներն են Նիկոլ Փաշինյանին վերագրվում, և ընդդիմադիրները ծպտուն չեն հանում առ այն, որ հենց Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք են Հայաստանի ու Արցախի իշխանությունները Ադրբեջանի դեմ արդյունավետ ու ներդաշնակ համագործակցում:

Եթե Փաշինյանի ու Արցախի իշխանությունները Ադրբեջանի դեմ մղած մարտերում ձախողվեին, պատկերացնում եմ՝ ինչ ոռնոց ու վայնասուն կբարձրացնեին քոչարյանականները , հակահեղափոխականներն ու Նիկոլ Փաշինյանի մյուս բոլոր ընդդիմադիրներն ու հակառակորդները, որոնց բոլորի երազանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու իշխանաթողությունն է: Բայց բուն ժողովրդի երազանքն էլ, կոպիտ ասած, այն է, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրների ու հակահեղափոխականների երազանքներն անկատար մնան, քանզի ժողովուրդն ավելի քան հասկանում է, որ Նիկոլի հրաժարականն ու պաշտոնանկությունն ավելի քան հակասում են մեր ժողովրդի շահերին:

Ժողովուրդը նաև հասկանում է, որ իր ընտրած ու նախընտրած վարչապետին բավական դժվարին ու բարդ ճակատագիր է բաժին ընկել, և եթե ինքը թիկունք չկանգնի իր ընտրյալին, հականիկոլականներն ու հակահեղափոխականները գուցեև հասնեն իրենց երազանքներին ու նպատակներին:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Այո՜, այո՜ ու մի հազար անգամ ևս այո՜։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Հեղինակը այս փոքրիկ գրվածքում 20 անգամ օգտագործել է “ժողովուրդ” բառը…
    Լրագրողության մեջ կարևոր է ունենալ հակադիր կողմերի կարծիքները, և Առավոտն այն լրատվամիջոցներից է, որ ապահովում է դա: Սակայն այս “վերլուծականներին” համարժեք հակադիր կարծիք Առավոտում դժվար թե գտնեք (դա լավ է): Մյուս լրատվամիջոցներում էլ, երևի, շատ չեք հանդիպի: Թերևս Հայոց արծիվների նախագահ Խաչիկ Ասրյանի կոչերը, որ մոտավորապես նույն պարբերությամբ հայտնվում են Հրապարակում, կարող են մրցակցել հեղինակի վերլուծությունների հետ: Այդ լրագրողական քերթվածքներն իրար համարժեք են նաև այն իմաստով, որ հավասարապես են խաղում նշված լրատվամիջոցների հեղինակության հետ. ինձ համար՝ ոչ թե ժողովրդի :

  3. Արմեն says:

    Ոսկան,
    ինչքա՞ն եք շարունակելու արտահայտել ազգաբաժան «մտահանգումներ», ի՞նչ է նշանակում «-Բայց ժողովուրդը, ի տարբերություն քոչարյանականների ու հակահեղափոխականների…» ու նման էլի այլ մտքեր։ Եթե դուք մտածված չեք դա անում, խորհուրդ կտամ մի որոշ ժամանակ «գրիչը» վայր դնել, զբաղվել ինքնազարգացմամբ։ Իսկ եթե մտածված եք դա անում՝ խորհուրդս չի փոխվել՝ ստորագրեք այլ կերպ։

    Հ.Գ. Հարգելի պարոն Աբրահամյան, երբ անցած անգամ մեկնաբանության սկզբում դիմել էի նաև Ձեզ, դուք արձագանքեցիք, որ ոչ միշտ է խմբագրության կարծիքը համընկնում հեղինակի կարծիքի հետ։ Բայց չէ որ օրաթերթի վարկանիշը ձեր ձեռքերում է։ Նման ցածրորակ «վերլուծություն» օրաթերթում տպագրելով, դուք նսեմացնում եք , ձեր և ձեր՝ հիմնականում պրոֆեսիոնալ լրագրողներին, վերլուծաբաններին և նրանց աշխատանքը։ Կարծում եմ՝ հատկապես օրաթերթի պարագայում, լավ կլիներ պահպանել ժուռնալիստիկայի ձեր տարիներով վաստակած նշաձողը։
    Հարգանքներով։

  4. Alfred says:

    Իսկը 37 թվի Պրավդայի խմբագրական

  5. Ահա says:

    Ամենայն հարգանքով եւ հեղինակին վիրավորելու ոեւէ նպատակ չունենալով … Իհարկե խնդիր չկա որ գրողը շեշտուած համակրանք ունի վարչապետի եւ իր թիմի հանդեպ, բայց այս հոդվածը ‘վերլուծութիւն’-ից աւելի համադրելի է ‘կարծիքներ’ (opinion) բաժնի տրամաբանության հետ, որն ի դեպ, նոյնպէս շատ կարեւոր է։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31