Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, ուրախալի լուր ունեմ հայտնելու ձեզ բոլորիդ:
Կհիշեք, երեկ ձեզ դիմեցի խնդրանքով ու տեղեկացրեցի մեր շատ սիրելի տիկին Ալեքսանյանի թոռան՝ միակողմանի ծնողազուրկ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանի անհետաձգելի վիրահատման և բուժման համար 2.000.000 ՀՀ դրամի անհրաժեշտության մասին:
Հիշեցնեմ՝ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանը զորացրվել է սույն թվականի հուլիսի 13-ին, նա ծառայել է պատշաճ կերպով՝ արժանանալով Հայոց բանակի «Գերազանցիկի» մեդալի: Զորացրվելու հաջորդ օրը՝ 14.07.2020 թ․-ին դժբախտ պատահարի արդյունքում ստացել է առողջությանը սպառնացող ծանր վնասվածք՝ ողնաշարի պարանոցային հատվածում: Բժիշկների կողմից կատարվել է ախտորոշում, ըստ որի անհրաժեշտ է հրատապ վիրահատություն երկու շաբաթվա ընթացքում, այլապես Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանը կդառնար հաշմանդամ՝ հայտնվելով անվասայլակի վրա:
Մեր դիմումն անարձագանք չթողեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա երեկ ուշ երեկոյան կապնվեց և ասաց, որ այլևս ժամանակ չծախսենք գումարի հայթայթման աշխատանքների վրա և ողջ թափով լծվենք Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանի բուժման գործին: Եվ որ իր ներկայացուցիչը վաղը Գյուլնարա Ալեքսանյանին կփոխանցի բուժմանն անհրաժեշտ ողջ գումարը, որը կազմում է 2.000.000 ՀՀ դրամ: Խոստմանը համաձայն պրն Հայրապետյանն իր ներկայացուցչի միջոցով այսօր տիկին Գյուլնարա Ալեքսանյանին փոխանցեց նշված գումարը: Որի համար պրն Հայրապետյանին և իր ընտանիքին երախտապարտ են ինչպես Ալեքսանյանների ողջ ընտնիքն ու հարազատները, այնպես էլ ես և մի շարք կամքականներ:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/Chakhalyan.Javakhk/posts/3151350958288276