Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փորձելու եմ առաջիկա օրերին հարցը քննարկել ու լուծում գտնել խորհրդարանի կրթության գլխադասային հանձնաժողովում` խորհուրդ տալով հրավիրել նաև մանկական հոգեբանների և բժիշկների․ Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 22,2020 20:41

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր կրկին խոսել եմ մանկական հոգեբանների, բժիշկների, սոցիոլոգների հետ: Փորձել եմ հասկանալ` նրանցից որևէ մեկին կրթության ու ամեն ինչի նախարարությունը հարցրե՞լ է, երբ որոշում էր, որ 6 տարեկան երեխան ժամերով պիտի դիմակով նստի, դասամիջոցին դասարանում զմռսված մնա, զրկված լինի սոցիալական շփումներից: Որքան հասկացա, որևէ մասնագետի հետ նախարարությունը այդ հարցը չի քննարկել:
Եվ ի վերջո, ո՞վ են մասնագետները, որ նրանց հետ հեղափոխությամբ հաղթածները բան քննարկեն: Իրենք իրենցով նստել, «դոք» ֆայլը բացել ու երևի «ղժժալով» չափորոշիչների տեքստը շարել են, տվել են իրենցից մեկի ձեռքը, ասել են` կարտասանես:

Հարցնում ես մանկական հոգեբաններին, բժիշկներին, ասում ես`բա ինչո՞ւ եք լռում, պատասխանը զարհուրելի է` «վախենում ենք գործից հանեն, կամ` սոցցանցերում ֆեյքաքֆուրախեղդ անեն»:
Ում դուխն էլ մի քիչ հերիքում է, վախվորած մի երկու բան է ասում ու պախկվում։
Էն, ինչ որ արվում է հայ գրականության, հայ եկեղեցու ու ընդհանրապես` հայկականության դեմ, զարհուրելի է: Բայց անգամ ամենահուսահատ անզորության պահին մտածում ես, որ կգա ժամանակը ու էս հակահայկականության անիվը կրկին հետ կպտտեցնես. էս ամենը ընդամենը ժամանակի հարց է:

Բայց փորձադաշտ դարձնել երեխաների՞ն, դա արդեն չի լինելու, էդ մեկը թույլ չենք տալու, ինչքան էլ առաջնագիծ հանեք ՊՈԱԿ-ի և մյուս ֆեյք դրուժիննիկների դասակները:
Միզանտրոպը, մարդատյացը, իրավունք չունի երեխաների ճակատագիր որոշելու ու երեխաների վրա իրենց չստացված պերֆորմանսների նման փորձարարական տրյուկներ անելու:
Փորձելու եմ առաջիկա օրերին հարցը քննարկել ու լուծում գտնել խորհրդարանի կրթության գլխադասային հանձնաժողովում` խորհուրդ տալով հրավիրել նաև մանկական հոգեբանների և բժիշկների:

Կստացվի` լավ, չի՞ ստացվի, մեկ է` ձեզ ձեր անառողջ էքսպերիմենտների համար երեխա տվող չկա:
Ինձ էս օրերին հարցնում եմ, լավ, ի՞նչ կարող էին անել:
Կարող էին օգոստոսի 15-ից բացօթյա դասեր կազմակեպել, դպրոցների մեծ մասը բաց տարածքներ ունի, նավեսներով և սոցիալական հեռավորությունը պահպանելով ու մինչև հոկտեմբերի կեսերը էդ ռեժիմով դաս անել։ Հետո, կախված համաճարակի ընթացքից, այլ լուծումներ գտնել:
Բացառությամբ այն «կոնսլագերային» լուծումի, որը հիմա առաջարկվում է:
Ի դեպ, սկսել եմ կարդալ Օսվենցիմի կոմենդանտ Խյոսսի հակամարդկային էքսպերիմենտների մասին։
Տարօրինակ հոգեբանական ընդհանրություններ կան մեր օրերի հետ։

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/803011907185869

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31