Տեղեկացնում ենք, որ Մ-15՝ Բալահովիտ-Մասիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+800 հատվածի կամրջի վերանորոգման աշխատանքների հետ կապված, ինչի ընթացքում կապամոնտաժվի նշված կամուրջը, 2020 թվականի օգոստոսի 23-ից Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։
Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել նախապես։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ