Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի մտադրություն և քաղաքական կամք՝ ստեղծելու մի համակարգ, որտեղ կա ընդդիմություն իր դեմ. Էդմոն Մարուքյան

Օգոստոս 22,2020 17:12

Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է և դրանից հետո, երբ որ հիմա նա առավոտյան արթնանում է, նա այլևս բան չունի անելու, նա տնտեսության մասնագետ չէ, նա պետական կառավարման մասնագետ չէ, նրանից ակընկալել, որ տնտեսությունը ոտքի է հանելու, սխալ ակնկալիք է։

Այս մասին bRightTalk ձևաչափի տասներորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ շատ իրավիճակներում գործող իշխանությունն իրեն պահում է շատ վելի «բեթար», քան նախկին իշխանությունները։ Բայց արդյո՞ք դա հիմք է, որ մեկն առավոտ արթնանա, պահանջի վարչապետի հրաժարական, և վարչապետը հրաժարական տա, կամ ինչ-որ մեկը կոչ անի հավաքվել Հանրապետության հրապարակում և մի 150 հազար հոգի տներից դուրս գա և գա հրապարակ, իր կարծիքով՝ ոչ։ Ըստ նրա՝ նախ պետք է կառուցվի եղած իշխանության այլընտրանքը, իսկ այդ այլընտրանքը ինքը տեսնում է «Լուսավոր Հայաստան»-ին և այլ առողջ ուժերին, առողջ մարդկանց, որոնց հայ ժողովրդի արգանդը ծնել է, և նրանք կարող են գործել կառավարման համակարգում ու շատ արագ առողջացնել կառավարման համակարգը, երկիրը հանել այս իրավիճակից։ Այսինքն՝ այլընտրանքի ձևավորումից հետո պետք է նոր գալ իշխանափոխության քայլերին։

«Չստեղծելով այլընտրանքը, ՀՀ քաղաքացուն, ով ունի ծայրահեղ դժգոհություններ գործող իշխանությունից, ցույց է տրվում այլընտրանք, որն իրեն թալանել է 20 տարի, և ինքը (իմա՝ ժողովուրդը) ասում է հոպ, այ դա չեմ ուզում, սպասեք պահենք սա, ինչ կա: Բոլոր այլընտրանքի կառուցման նախաձեռնությունները երկու ուժերը (իմա՝ նախկին և ներկա իշխանությունները) իրար հետ վերցրած, իրար հետ «ձեն-ձենի» տված փորձում են փչացնել։ «Լուսավոր Հայաստանի» դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու հարվածները կազմակերպված պրոցեսներ են, որոնք իրականացվում են գործող և նախկին իշխանությունների կողմից։ Մեզ երկու կողմից էլ իրենց ունեցած բոլոր մեդիա ռեսուրսներով միշտ վարկաբեկել են ու վարկաբեկում են՝ ունենալով մի նպատակ՝ թույլ չտալ ձևավորվի այլընտրանք ո’չ ներկաներին, ո’չ նախկիններին, քանի որ այդ այլընտրանքի ձևավորումը երկուսի խաղի ավարտն է լինելու։ Հետևաբար Հայաստանի զարգացումը պետք է տեսնել այդ պրոցեսից դուրս»,- ասել է Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ ինչ վերաբերում է վարչապետին, Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է։
«Ինչ վերաբերում է վարչապետին, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է, և երբ որ արել է, մենք նրան ասել ենք, որ դու արել ես, որի համար արդեն քո անունը գրվել է Հայոց պատմության մեջ։ Ո՞րն է եղել այդ առաքելությունը, որ նա տապալել է նախկին ռեժիմը։ Գլխավորել է շարժում, որը տապալել է նախկին ռեժիմը։ Դրանից հետո, երբ որ հիմա Նիկոլ Փաշինյանը առավոտյան արթնանում է նա այլևս բան չունի անելու, նա տնտեսության մասնագետ չէ, նա պետական կառավարման մասնագետ չէ, նրանից ակնկալել, որ տնտեսությունը ոտքի է հանելու, սխալ ակնկալիք է։ Մեր ժողովուրդը սխալ է ակնկալում, նրանից ակնկալել, որ նա միջազգային հարաբերություններում Հայաստանի խնդիրները լուծելու է, սխալ է։ Նիկոլ Փաշինյանը մի հատ գործ է արել, որով որ ամեն ինչ ասվել է, դրանից հետո նա պետք է ինչ-որ ձև գտներ և ներգրավեր մարդկանց, ովքեր ոչ թե քանդարարներ են, (քանի որ իրենք, իմա՝ հեղափոխոխություն իրականացնողները, ռեժիմի քանդարարներ են) այլ կառուցողներ են։ «Լուսավոր Հայաստանի» անելիքը, քանի որ մենք քանդարարի այդ գործի մեջ լավ չենք և չենք կարողանում քանդել, մենք կառուցող ուժ ենք, ես մեր անելիքը տեսնում եմ հաջորդ էտապում, կառուցելու էտապում։ Քանդելու էտապը դեռևս շարունակվում է, քանդվում են համակարգեր՝ մեկը լավ, մեկը վատ, բնականաբար դրա հետ լավ բաներ էլ են քանդվելու և քանդվում են, բայց էդպիսին է հեղափոխության տրամաբանությունը»,- նշեց Մարուքյանը:

Մարուքյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի մտադրություն և քաղաքական կամք՝ ստեղծելու մի համակարգ, որտեղ կա ընդդիմություն իր դեմ։
«Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի մտադրություն և քաղաքական կամք՝ ստեղծելու մի համակարգ, որտեղ կա ընդդիմություն իր դեմ։ Նիկոլ Փաշինյանը գնալով դառնում է ամբողջատիրական համակարգի լիդեր, քանի որ նրա տակ ամբողջատիրական համակարգ է դրված, ինքը եկել է բարձրացել դրա վրա, նստել և իբր թե այդ համակարգը քանդում է, բայց որքան քանդում է, այն ավելի ամբողջատիրական է դառնում։ Սրա պատճառն այն է, որ Փաշինյանը դրա այլընտրանքը չի կառուցել և դրել դրա տակ, իսկ դրա այլընտրանքը ժողովրդավարական համակարգն է»,-եզրափակեց Մարուքյանը։

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31