Աշխարհի ուժեղագույն թենիսիստներն այսօր պայքարն են սկսում Ցինցինատիի ATP Masters-ում: Նրանց մեջ է ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը վիճակահանությամբ այսօր առաջին շրջանում հանդիպելու է Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկի հետ:
Խաչանովը ATP վարկանիշային ցուցակում 15-րդն է, մրցակիցը՝ 51-րդը: Նրանց դիմակայությունը կսկսվի Երեւանի ժամանակով մոտավորապես կեսգիշերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ