Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեմ եմ քվեարկել ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու հայեցակարգին․ Արթուր Ղամբարյան

Օգոստոս 22,2020 15:23

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (ձայների չնչին տարբերությամբ) հավանություն տվեց ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման:

Սահմանադրական կարևոր ինստիտուտները լուծարելու և դրա տեղը նորը ձևավորելու համար պետք է ներկայացվեր լուրջ փաստարկներ և հիմնավորումներ, հնարավորինս հստակ պետք է ներկայացվեին այն խնդիրները, որոնք կարելի է լուծել բացառապես գործող ինստիտուտները լուծարելու և ոչ թե շուրջ 25 տարի գործող ինստիտուտները բարեփոխելու եղանակով:

Նկատի ունենալով, որ ներկայացված հիմնավորումների իրավական բաղադրիչը նման համակարգային փոփոխություն կատարելու համար համոզիչ չէ (բովանդակային հարցերին կանդարադառնամ հետագայում), ուստի դեմ եմ քվեարկել ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:

https://www.facebook.com/artur.ghambaryan.1/posts/3719013604794533

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31