Հայաստանի ազգային հավաքականի տասը բռնցքամարտիկներ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ համատեղ ուսումնամարզական արտագնա հավաք են անցկացնում Ուկրաինայում: Նախաձեռնողը եւ իրականացնողը Հովհաննես Հովսեփյանն է եւ Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան: Մեր մարզիկները կլիմայափոխվելուց հետո սկսել են համատեղ մարզումները հյուրընկալող երկրի ընտրանու հետ:
Նախատեսվում է, որ օգոստոսի 23-24-ին կկազմակերպվի բացօթյա ընկերական մրցամարտ: Այն ամենայն հավանականությամբ կկայանա Խարկովի կենտրոնական հրապարակում եւ նվիրված կլինի քաղաքի օրվան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ