Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին․ գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել է

Օգոստոս 22,2020 13:57

Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող ​​միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար:

Անպատասխանատու պահվածքի հերթական օրինակ է հանդիսանում օգոստոսի 22-ին, ժամը 9-ին Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում գտնվող գծանցում տեղի ունեցած ՃՏՊ-ն: Մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է Հարավկովկասյան երկաթուղի ընկերւթյանը: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:
Անմիջապես դեպքի վայր են կանչվել գնացքների երթևեկության անվտանգության գլխավոր վերահսկիչի ապարատի մասնագետներ, վերանորոգման խմբեր, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Դեպքի վայր է ուղարկվել նաև պահեստային լոկոմոտիվ: Երթևեկությունը դադարեցվել է 2 ժամ 42 րոպեով:

Հարավկովկասյան երկաթուղին բազմիցս դիմել է ավազահանքի սեփականատերերին՝ վարորդներին կոչ անելով պահպանել երթևեկության կանոնները գծանցում՝ հաշվի առնելով, որ այն հատում են միայն այս ձեռնարկության մեքենաները:
Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31