Մեկնարկել է շախմատի օնլայն օլիմպիադայի թոփ դիվիզիոնի մրցաշարը: «C» խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն անցկացրել է երեք տուր:
Մեկնարկային տուրում մեր ընտրանին 4:2 հաշվով առավելության է հասել Ռումինիայի նկատմամբ, երկրորդում՝ անակնկալ պարտություն կրել Բուլղարիայից, իսկ երրորդ տուրում 4,5:1,5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի նկատմամբ:
Այսօր կայանալիք 4-ից 6-րդ տուրերից առաջ, որտեղ մեր թիմի մրցակիցները լինելու են Խորվաթիան, Ալժիրն ու Մարոկկոն, Հայաստանը 4 միավորով բաժանում է 2-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ