Օգոստոսի 21-ին, Ժամը 16։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած (Նարինե Մ․, ծնված 1985 թ․, Արաքսյա Ս․, ծնված 1980 թ․, Շուշանիկ Գ․, ծնված 1972 թ․, Ռաֆիկ Ա․, ծնված 1965 թ․) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, տուժածներից մեկը (Էդգար Ո․, ծնված 1983 թ․) դիմել է «Արմենիա» ՀԲԿ, մյուսը (Անի Մ․, ծնված 1983 թ․)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Կարդացեք նաև
Բժիշկները Շուշանիկ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուս տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ