Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՀԿ-ն դիմել է վերաքննիչ դատարան՝ ստանալու նախադեպային որոշում․ «Հրապարակ»

Օգոստոս 22,2020 11:17

Վարչական դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» հայցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ։ Դեռեւս հուլիսի սկզբին կուսակցությունը նախ դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով վերականգնել իրենց կորցրած մանդատը, որը կուսակցությունը ստացել էր Արման Բաբաջանյանի համար եւ կորցրեց վերջինիս՝ ԼՀԿ-ից դուրս գալուց հետո։ ԿԸՀ-ն մերժել էր ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը։ Մուկուչյանի գլխավորած հանձնաժողովն արձանագրել էր․ չկան իրավական հիմքեր, ըստ որոնց՝ հնարավոր է վերականգնել որեւէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել մանդատը։ Մինչդեռ ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, եւ դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։

Այս ամենից հետո ԼՀԿ-ն որոշել էր բողոքարկել ԿԸՀ որոշումը։ Խմբակցությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան, որը մերժվել է այն հիմքով, որ խմբակցությունը որպես դիմումատու սուբյեկտ հանդես գալու իրավունք չունի, քանի որ իրավաբանական մարմինը կամ ֆիզիկական անձինք կարող են վարչական հայց ներկայացնել, իսկ խմբակցությունը ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը։ Ավագանու ԼՀԿ-ական անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ կուսակցության կողմից էլ հնարավոր չէր հայց ներկայացնել, քանի որ չի կարող մի սուբյեկտ դիմել ԿԸՀ, մեկ այլ սուբյեկտ բողոքարկել ԿԸՀ որոշումը։ Ուստի դիմել են վերաքննիչ դատարան՝ ստանալու նախադեպային որոշում, որ խմբակցությունն էլ կարող է դիմել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31