Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թվում է, թե ԿԳՄՍՆ ուղեցույցը գրվել է սովետական ժամանակների սանէպիդկայանի աշխատողների ձեռքով․ «Հրապարակ»

Օգոստոս 22,2020 10:40

ԿԳՄՍ նախարարությունը՝ երկար-բարակ մշակումներից հետո, վերջապես հրապարակեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն հանրակրթական ուսհաստատությունները կորոնավիրուսի պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպելիս։

Ծանր ու դժվար իրականանալի մի փաստաթուղթ, որն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս։ Փաստաթուղթ, որը կարող է թվալ, թե գրվել է սովետական ժամանակների սանէպիդկայանի աշխատողների ձեռքով, որոնք միայն կանոններ սահմանելու տերն են, եւ որոնց չի հետաքրքրում, թե դրանք ինչպես են կյանքի կոչվելու։

Բացի այն, որ երեխաներին դիմակ պարտադրելն է լինելու բարդ, այլեւ ինչպե՞ս են նրանց արգելելու դասամիջոց անելն ու միմյանց հետ շփվելը։ Ինչո՞ւ են որոշել, որ չպետք է գործեն առարկայական կաբինետներն ու բուֆետները, եթե, ասենք, բոլոր սրճարանները գործում են։ Կամ՝ ի՞նչ իմաստ ունի գրատախտակի օգտագործումն արգելելը, իսկ ստուգողականները ոչ թե տետրերում, այլ թերթիկների վրա գրելը։ Ո՞վ է որոշել, որ իր կյանքը վտանգելով դպրոց եկող ուսուցիչն ու այն ուսուցիչը, որը հրաժարվել է աշխատելուց, պետք է նույն վարձատրությունը ստանան։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31