Aliq Media. Մոսկվան ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցողին, և հույս ունենք, որ ՌԴ-Վրաստան ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է:
Այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` «Труд» պարբերականին տված հարցազրույցում:
«Ուշադիր հետևում ենք` ինչ է կատարվում Վրաստանում, իհարկե սպասում ենք տարածաշրջանում և աշխարհում սանիտարահամաճարակային վիճակի կարգավորմանը, սպասում ենք նաև այլ ուղղություններով կանոնավոր չվերթների վերականգնմանը», — ասել է Լավրովը:
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կվերսկսվի նաև պանդեմիայի պատճառով ընդհատված` Կարասին-Աբաշիձե ձևաչափով քաղաքական երկխոսությունը.
Կարդացեք նաև
«Վրաստանը միշտ բարձր է գնահատել հարազատ վրացական ազգի հետ բարեկամությունը, որի հետ միասին մենք հարյուրամյակներով ապրել ենք տարբեր անուններով միասնական պետության կազմում»
Հիշեցնենք` Ռուսաստանի հետ Վրաստանի ուղիղ ավիահաղորդակցությունն ընդհատվել է 2019-ի հուլիսի 8-ին: