Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական ամրոցն աղբանոցի է վերածվել

Օգոստոս 21,2020 22:02

Ենթադրաբար մ․թ․ա․ 7-րդ դարում կառուցված՝ Դիարբեքիրի Էղիլ (Ակլ, Անգղ- Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Անգեղ տուն գավառի կենտրոնը- Ակունքի խմբ․) գավառում գտնվող Ասուր բերդը վերածվել է աղբանոցի: Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, ահազանգում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ասուր բերդը թողնվել է բախտի քմահաճույքին։ Քանի որ այստեղ այցելած մարդիկ իրենց հետևից աղբը երբեք չեն հավաքել, բերդն աղբակույտի է վերածվել։

Այսպիսով, գանձ որոնողների թիրախավորած պատմական հուշարձանները Թուրքիայում, իրավասուների անտարբերության հետևանքով, մեկ առ մեկ ոչնչանում են։ Դրանցից մեկն էլ Ասուր բերդն է, որը շարունակում է ենթարկվել գանձագողերի ոտնձգություններին։

Ըստ աղբյուրի՝ Ասուր բերդը տվյալ շրջանի ամենահին բերդերից մեկն է։ Թեև ստույգ հայտնի չէ, թե բերդը երբ և ում կողմից է կառուցվել, սակայն ենթադրվում է, որ այն մնացել է մ․թ․ա․ 7-րդ դարից։

Բերդի ներսում պահպանվել են ապաստարաններ ու պահեստներ։ Բերդի շուրջ կառուցված թունելներից մեկը տանում է դեպի հովտում գտնվող բաղնիք, իսկ մյուսը Տիգրիս գետի ափ է հասնում։ Ներկայում պահպանվել են նաև բերդի պարիսպները։

Թուրքական լրատվամիջոցները նշում են նաև, թե բերդում կարելի է հանդիպել Ասորեստանի արքաների գերեզմաններին, որոնք թեև ենթարկվել են գանձագողերի ավիրումներին, սակայն, այնուամենայնիվ, պահպանվել են։ Տիգրիս գետի ափ իջնող թունելում առկա են նաև աստիճաններ։ Որոշ թուրքական աղբյուրների համաձայն՝ սույն պատմական բերդում հայտնաբերված արձանագրությունները թողել են Ասորեստանի արքաները։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31