Էդգար Շաթիրյանը նախնական համաձայնություն է տվել դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարության թեկնածուն:
«Ազատության» հետ զրույցում Շաթիրյանն ասաց, որ վարչապետ Փաշինյանի հետ չի զրուցել: Նա չբացահայտեց իր կառավարական շրջանակների իր զրուցակցին: Շաթիրյանը չի բացառում, որ հանդիպումներ եղել են նաև այլ անձանց հետ:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, 40-ամյա Շաթիրյանը հասարակության հայտնի դարձավ, երբ անցած նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դարձավ իշխող «Իմ քայլի» առաջադրած անդամը: Բայց երբ չընտրվեց հանձնաժողովի նախագահ, իր պաշտոնավարումը աննպատակահարմար համարեց ու հեռացավ:
«Հարցը վերաբերում էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունն առաջադրելուն նախնական համաձայնություն տալուն: Ընդամենը եղել է նախնական զրույց: Սաղմնային վիճակում է, կարելի է ասել, հարցը: Կլինի ամենայն հավանականությամբ հանդիպում իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ, ինչից հետո արդեն թե’ իրենք, թե’ Կառավարությունը կհստակեցնեն իրենց դիրքորոշումը», – նշեց Շաթիրյանը:
Կարդացեք նաև
Կառավարությունը պաշտոնական առաջադրում դեռ չի արել: Իսկ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում երեկ հայտարարեց` քննարկումները շարունակվում են, որոշում դեռ չկա:
Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում