Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց․ Եթե 16-17 տարեկան քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, արդյունքները կարող են լրիվ այլ լինել

Օգոստոս 21,2020 15:26

«Հայաստանյան օրակարգում շատ ողջունելի է, որ նման հարց ձևակերպվում է»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով, եթե 16 կամ 17 տարեկան քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, ապա արդյունքները կարող են լրիվ այլ լինել: Նա կարծում է, որ պետք է ընտրական իրավունքի հավասարության սկզբունքը նկատի ունենալ․ «Հասկանալի է, որ ընտրվելու հետ կապված կարող են տարիքային տարբերություններ լինել, բայց ընտրելու հետ կապված մենք կարող է խնդիր ունենանք։ Ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք փորձել, գիտեք՝ այդ ձև մտածել են նաև 100 տարի առաջ՝ ասենք՝ եթե կանանց իրավունքները, որ տալիս ենք՝ հետաքրքիր է իրենք քաղաքականությամբ զբաղվելու են կամ որոշումներ կարելի՞ է վստահել, թե՞ ոչ։ Էլ ավելի խորը կարող ենք գնալ, որ միջնադարում նույնիսկ կանայք դատարանում ելույթ ունենալու համար՝ որպես վկա ցուցմունք տալու համար իրավասությունից զրկված էին, չէին վստահում։ Նկատի ունեմ, միշտ եղել են ինչ-որ կարծրատիպային պատկերացումներ, որ ազդել են նման հարցերի լուծման վրա։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ ընդունելով 16 տարեկանից, օրինակ, ընտրելու իրավունքը, պետք է դրանով հավասարություն ապահովի։ Նկատի ունեմ, որ նաև ինքը պետք է համընդհանրության սկզբունքի հետ էլ համընկնի»։

Ըստ Արթուր Սաքունցի, եթե 16 տարեկան քաղաքացիները ընտրության իրավունք ստանան ՏԻՄ ընտրությունների ժամանակ, իսկ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան, օրինակ՝ 18-ում, ապա ստացվում է, ՏԻՄ ընտրությունները պակաս կարևոր նշանակություն ունեն։ Նա կարծում է, եթե որոշում է կայացվում նրանց ընտրության իրավունք տալ, ապա պետք է տալ նաև համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք։

Նա անդրադարձավ այն տեսակետին, թե 16 տարեկանում քաղաքացիները ունեն աշխատելու իրավունք և հարկեր են վճարում՝ նշելով, որ որոշ դեպքերում քաղաքացիները կարող են աշխատել նաև 14 տարեկանում՝ ծնողների համաձայնությամբ: Արթուր Սաքունցը մեկ այլ չափորոշիչ առաջարկեց՝ հիմնական դպրոցը աշակերտներն ավարտում են 15-16 տարեկանում, և այդ ժամանակ կարևոր մասնագիտական ընտրություն են կատարում․ «Այսինքն՝ դու մասնագիտական ընտրության ճանաչողությունը ճանաչում ես, այսինքն՝ ինքը կարող է գնալ այս ինչ մասնագիտություն ընտրի, կատարի իր կյանքի առաջին ընտրությունը։ Եվ այս առումով՝ երբ որ դու նախատեսել ես քո կրթական համակարգում մասնագիտացման տարիքը 16 տարեկանից, որովհետև սա շատ կարևոր է, չեմ էլ խոսում, որ շատ քաղաքացիներ կան, որ կիսատ են թողնում»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31