Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան․ Նոր առաջարկված ծրագրով ժողովրդավարության մասին գիտելիքները աշակերտները ստանալու են մինչև 15 տարեկանը

Օգոստոս 21,2020 14:55

«Տեղական ընտրությունների կարևորությունը դեռևս հանրության կողմից շատ չի ընկալվում, ցավոք սրտի»,- «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Նա ընդգծեց, որ նույն իրավիճակն է դպրոցական ծրագրերում, սակայն դրանք ևս փոխվելու են․ «Փոխվելու են դեպի լավը, դեպի ավելի շուտ այդ ամենը սովորելը։ Այսինքն՝ օրինակ, այն գիտելիքները, որոնք այժմ ստանում են, ենթադրենք, ժողովրդավարության հետ կապված, աշակերտները մինչև 16 տարեկան։ Ապա, նախարարությանը առաջարկած ծրագրերով այդ գիտելիքները ստանալու են մինչև 15 տարեկանը, այսինքն՝ էլ ավելի շուտ են ստանալու։ Բայց որ նայում ես այդ ծրագրերը՝ շատ քիչ անդրադարձ կա տեղական ինքնակառավարմանը։ Այսինքն՝ հիմնականում ընդհանուր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, բազմակուսակցական համակարգին, այսինքն՝ ավելի շատ համապետական խնդիրներին կամ այն խնդիրներին, որոնք համապետական ընկալում ունեն»։

Դանիել Իոաննիսյանը կարևորում է, որ «Հասարակագիտություն» առարկայի ծրագրերը ավելի խորը և համապարփակ լինեն, և դրա ուսուցմանը ավելի շատ ժամեր հատկացվեն․ «Դա շատ կարևոր նշանակություն ունի հանրության ձևավորման վրա, որ քաղաքացիները իմանան, թե առնվազն որ պահանջը ում ներկայացնեն, ցույց չանեն, չփակեն Երևան-Էջմիածին ճանապարհը և պահանջեն վարչապետից, որ պարտադրի դատավորին այս կամ այն որոշումը կայացնել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31