Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կողմերը հատեն «կարմիր գիծը»՝ լարվածությունը կվերածվի ռազմական գործողությունների. Ռուբեն Սաֆրաստյան

Օգոստոս 21,2020 14:47

«Եթե որևէ կողմ անցնի կարմիր գիծը, ապա շատ արագ այդ լարվածությունը կվերածվի ռազմական գործողությունների»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում անդրադառնալով Միջերկրական ծովում Հունաստանի և Թուրքիայի լարված հարաբերություններին՝ ասաց ԳԱԱ ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Կարմիր գիծը» բանախոսը համարում է Կրետե կղզին եւ կարծում է, որ եթե թուրքական նավերը չափից շատ մոտենան կղզուն, ապա դա կնշանակի ռազմական գործողությունների սկիզբ:

Միջերկրական ծովի հատակի էներգակիրների մեծ պաշարներին տիրանալու կռվում ներգրավված են Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Իսրայելը, Լիբիան: Այս հարցով իրենց հետաքրքրությունները չեն թաքցնում նաեւ Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն:

Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, Թուրքիան միտումնավոր սադրում է Հունաստանին և Կիպրոսին: Այս առումով նա հիշեցնում է 2010 թվականին Թուրքիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպաների կողմից պատրաստած գաղտնի փաստաթղթի բացահայտումը: Փաստաթղթով նախատեսվում էր այն ծրագիրը, որն, ըստ բանախոսի, հիմա իրականացնում է Թուրքիան՝ չնայած այն հանգամանքին, որ այդ փաստաթղթի վերաբերյալ դատական գործ էր հարուցվել: Ըստ այդմ, սպաները մեղադրվում են առանց ԶՈՒ ղեկավարության նման փաստաթուղթ ստեղծելու մեջ: Բանախոսը նաեւ մանրամասնում է, որ այդ փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան պետք է քաղաքացիական ուժեր օգտագործեր հունական կողմին սադրելու համար, նաև՝ Հունաստանի ջրային տարածքներ ձկնորսներ ուղարկելով. ինչը և անում է:

Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, Թուրքիայի այս գործողությունները չեն սատարում Էմանուել Մակրոնը, Անգելա Մերկելը, նաեւ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31