Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանահայութեան վերականգնումի մարմինը ձեռնարկած է մեր հայրենակիցներու բնակարաններուն ու հաստատութիւններուն մէջ գոյացած վնասները ստուգելու աշխատանքին. «Գանձասար»

Օգոստոս 21,2020 14:13

«Գանձասար». Այսու կը ծանուցենք, որ Լիբանանահայութեան վերականգնումի մարմինը, օժանդակ յանձնախումբի մը աջակցութեամբ, արդէն իսկ ձեռնարկած է մեր հայրենակիցներու բնակարաններուն ու հաստատութիւններուն մէջ գոյացած վնասները ստուգելու աշխատանքին:

Այս առիթով, մարմինը կը դիմէ վերջին պայթումին պատճառով վնասներու ենթարկուած այն հայրենակիցներուն, որոնք կարիքը ունին Վերականգնումի մարմինի աջակցութեան, որպէսզի ուրբաթ, 21, Շաբաթ, 22 եւ Երկուշաբթի, 24 Օգոստոս 2020-ին, առաւօտեան ժամը 9:00-էն մինչեւ կէսօրէ ետք ժամը 4:00, ներկայանան իրենց բնակած շրջանի եկեղեցիներու գրասենեակները` արձանագրելու իրենց կրած վնասները:

Մարմինի աջակցութեան դիմողներէն կը խնդրուի, որ իրենց հետ ունենան կալուածաթուղթի կամ վարձակալական համաձայնագիրի լուսապատճէնը, անձնաթուղթի լուսապատճէնը եւ վնասուած բաժիններու լուսանկարները (նախընտրաբար` տպուած տարբերակով):

Ճշդուած եկեղեցիներն են`

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ- Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցի, Պէյրութ
Սուրբ Նշան մայր եկեղեցի, Պէյրութ
Սուրբ Յակոբ եկեղեցի, Էշրեֆիէ
Սուրբ Կուսին Աւետման եկեղեցի, Էշրեֆիէ
Սուրբ Յովհաննու Կարապետ եկեղեցի, Հայաշէն
Սուրբ Յարութիւն եկեղեցի, Ռմէյլ
Հայ Աւետարանական եկեղեցի, Ռմէյլ
Սուրբ Գէորգ եկեղեցի, Հաճըն
Հայ Աւետարանական եկեղեցի, Նոր Մարաշ
Սուրբ Փրկիչ եկեղեցի, Պուրճ Համուտ
Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի, Նոր Մարաշ
Սրբոց Վարդանանց եկեղեցի, Նորաշէն
Սուրբ Սարգիս եկեղեցի, Նոր Սիս
Սուրբ Աստուածածին եկեղեցի, Նոր Ատանա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31