Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ագրարային համալսարանի ռեկտոր. «Ինձ եւ որեւէ մեկին որեւէ մեղադրանք չի առաջադրվել»

Օգոստոս 21,2020 13:48

Aravot.am-ը Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին խնդրեց մեկնաբանել մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ քրեական գործ է հարուցվել՝ իր կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:

Ագրարային համալսարանի ռեկտորը հայտնեց, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում: «Ինձ եւ որեւէ մեկին որեւէ մեղադրանք չի առաջադրվել»,-շեշտեց նա: Ապա հավելեց. «Հին պնդումներ էին, որոնք ես վաղուց հերքել եմ: Ես ընտրվել եմ հոգաբարձուների խորհրդի կողմից եւ ոչ թե նշանակվել: Սա իմ անձի վարկաբեկման փորձ է. ագրարային համալսարանի նախկին աշխատակիցներից մեկի բողոքի հիման վրա գործ է հարուցվել, եւ նախաքննություն է ընթանում: Վստահ եմ, որ այն կտա ամեն ինչի պատասխանը, այդ թվում՝ սուտ մատնության: Իհարկե, նախաքննության գաղտնիքը հաշվի առնելով՝ համալսարանը մանրամասներ չի ներկայացնում: Միայն կարող եմ վստահեցնել, որ մեզ մոտ կյանքն ընթանում է բնականոն հունով: Մենք տասնամյակներով չլուծված խնդիրներ ենք վերհանում եւ լուծում, պատրաստվում ենք սեպտեմբերի 1-ին»:

Վարդան Ուռուտյանն ասաց, որ չգիտի, թե որն է պատճառը, որ վերջին շրջանում իր անունը հոլովվում է նման համատեքստում, ապա հավելեց. «Մարդիկ իրավունք ունեն բողոքելու, բայց ոչ թե անհիմն փաստեր եւ ապատեղեկատվություն տարածելու»:

Նաեւ հետաքրքրվեցինք՝ այս տարի ինչքանո՞վ է կրճատվել ուսանողների թիվը՝ նախորդ տարվա համեմատությամբ: «Բավականին շատ էին թափուր տեղերը, բայց մեզ մոտ տեսեք, թե ինչ է տեղի ունեցել: Առաջին անգամ ագրարային համալսարան ընդունելությունն իրականացվեց քննությունով, մինչդեռ նախկինում որոշ մասնագիտությունների գծով ընդունվում էին ատեստատի գնահատականների հիման վրա: Այս տարի առաջին անգամ այդ համակարգը ներդրվեց, որ պետք է քննությունով ընդունվեն, դա համընկավ կորոնավիրուսի հետ, հետո կառավարության համապատասխան հայտարարությունը եղավ:

Դեկտեմբերին եղավ հայտարարություն, որ Ագրարային համալսարանում ընդունելությունը քննությամբ է, եւ դա, բնականաբար, ազդեց որոշ ուսանողների վրա; Մարդիկ, որոնք գիտեին, թե ատեստատով են գալու, չհասցրին պարապել, մենք ունեցանք բավականին անկում: Ընդունվել է 85 ուսանող, բայց կարծում եմ, որ սրանք այն ուսանողներն են, որոնք գիտեն, թե ուր են եկել, ինչի համար են եկել եւ քննություն են հանձնել՝ նպատակ ունենալով կարիերա անել գյուղատնտեսության մեջ: Այսինքն` որակի առումով բավականին մեծ փոփոխություն կունենանք:

Իհարկե, մեծ հետաքրքրություն կա մագիստրոսական ծրագրերի առումով, կարճաժամկետ դասընթացների, կառավարության սուբսիդավորվող ծրագրերի շրջանակում մեծ վերապատրաստումներ ենք անում ֆերմերերին, տնտեսվարողներին, այնպես որ՝ ամեն ինչ բնականոն հունով է ընթանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Վարդան Ուռուտյանի լուսանկարը՝ Ագրարային համալսարանի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31