Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը որոշեց «վերակենդանացնել» սահմանային հին անցակետը. Լավրովն անդրադարձել է տավուշյան մարտերին

Օգոստոս 21,2020 13:21

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել trud.ru կայքին՝ անդրադառնալով միջազգային արդիական մի շարք խնդիրների: Լավրովը խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունից և Արցախի հիմնախնդրից:

Ռուսաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմանային հակամարտությունը 1994թ. կնքված հրադադարի համաձայնագրի երկրորդ խոշոր խախտումն էր: Նրա խոսքով՝ 26 տարվա մեջ առաջին անգամ ռազմական բախումներ տեղի ունեցավ ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին: Լավրովի կարծիքով՝ բախմանը հանգեցրեցին մի շարք պատճառներ:

«Հիմքում, իհարկե ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելն է: Գումարած սահմանի երկու կողմերում հանրային հարթակների չափից դուրս թեժացումը»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ աշխարհագրական գործոնը ևս նպաստել է բախմանը, մասնավորապես, երբ հայկական կողմը որոշեց «վերակենդանացնել» սահմանային հին անցակետը, որը տեղակայված է ադրբեջանական խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, ինչը մտահոգեց ոմանց, առաջացրեց մյուսների չարդարացված ռեակցիան, ինչն էլ հանգեցրեց առճակատման՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով:

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հուլիսի 13-ին կողմերին հրադադար հաստատելու կոչ է արել: «Հեռախոսազրույցներ եմ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ, հանդիպել ՌԴ ադրբեջանական և հայկական համայնքները միավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երկու համայնքներն էլ պետք է ամբողջապես գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում ՌԴ օրենսդրության պահպանման և կատարման, ինչպես նաև այնպիսի մթնոլորտի ձևավորման հարցում, որը կնպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավմանը»,-ասել է Լավրովը:

Արտգործնախարարը նաև նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի միջնորդական ակտիվ ջանքերի արդյունքում հնարավոր է եղել հասնել կրակի դադարեցմանը։ «Սույն թվականի օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է: Սահմանին և շփման գծում պահպանվում է հարաբերական անդորր: Նվազել է նաև փոխադարձ մեղադրանքների թիվը: Հույս ունենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցությունները հնարավորինս արագ կվերականգնվեն: Աշխատում ենք այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ»,- եզրափակել է Լավրովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Չգիտեմ,Ադրբեջանի ,,մեծ եղբայրներից,,որի խորհրդով է այս միջադեպը սկսվել,բայց հաստատ գիտեմ,որ այն կատարվել է ստուգելու ՀՀ դաշնակիցների վերաբերմունքը և գործողությունները տվյալ պարագայում:Այժմ կարծում եմ,նրանք համոզվեցին,որ ՀՀ-ն մենակ էև ՀԱՊԿ-ի անդամների արձագանքը հորդորներից այն կողմ չի անցնելու…..:Տավուշյան դեպքերի շարունակությունը մեր ոչ բարով հարևանների մեծամասշտաբ զորավարժություններն էին մեր,,քթի,,տակ՝Նախիջևանում:Համոզված եմ,եթե Ռուսաստանը Ադրբեջանի հետ զորավարժություններ անցկացներ Նախիջևանի տարածքում,Թուրքիան կբողոքեր որպես Նախիջևանի երաշխավորներից մեկը,իսկ Ռուսաստանը դա չարեց,թեև նա ևս երաշխավոր է,որպեսզի երրորդ երկիր չփորձի այնտեղ զորք մտցնել…./Կարսի թե Մոսկվայի պայմանագրով,չեմ հիշում,կներեք/:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31