Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Խոշոր առումով, սա կոչվում է պետական հնարավորությունների, ռեսուրսների, ի վերջո, պետական թալան». «Փաստ»

Օգոստոս 21,2020 12:36

Ի՞նչ հնարավորության մասին է խոսքը, երբ մի կողմից՝ ինչ կա-չկա, բարդում են կորոնավիրուսի վրա, մյուս կողմից՝ ասում, թե այն հնարավորություն է ստեղծում: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի դիտարկումն է, ում կարծիքով, երկիրը հնարավոր է ղեկավարել անգամ նման պայմաններում, եթե, իհարկե, կան անհրաժեշտ հմտություններ: «Մեզ մոտ շատ աշխատանքներ անհաջողության են մատնվում, քանի որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ և ոչ արհեստավարժ պատասխանատուների հետ:

Ի դեպ, ՀՀ պետական պարտքն աճում է, այն արդեն հասնում է 8 միլիարդի, որն անցած տարվա ՀՆԱ-ի 59 տոկոսն է կազմում: Սա շատ ծանր է: Պատկերավոր ասած՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի 3000 դոլարի չափ պարտք ունի: Այս պարագայում պետական պարտքի վերոնշյալ ցուցանիշը դեֆոլտի մեծ ռիսկեր է առաջացնում: Դեֆոլտի ռիսկերը շատ ակնհայտ են ու տեսանելի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով եկամուտների անկման խնդրին, ինչպես նաև այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձերի ֆոնդի ավելացմանը, որը եղել է պետական հատվածի աշխատավարձերի հաշվին, տնտեսագետը շեշտեց. «Հիմա պարգևավճարների անվան տակ բարձր աշխատավարձեր են տրվում: Ասում են՝ այդպես ճիշտ է, բայց ճիշտ է այն դեպքում, երբ գործ են անում: Եթե գործ չի կատարվում, արդյունավետությունը չի ապահովվում, ինչի՞ մասին է խոսքը: Խոշոր առումով սա կոչվում է պետական հնարավորությունների, ռեսուրսների, ի վերջո, պետական թալան: Սրա վերաբերյալ մեծ դժգոհություն կա, բայց համապատասխան ձևով մարդն ամեն անգամ ասում է՝ ճիշտ եմ և վերջ: Յուրաքանչյուր դժգոհություն որևէ ձևով արձագանք չի ստանում: Իսկ բոլոր այն պարագաներում, երբ վիճակագրական կոմիտեն աշխատավարձերի որոշակի աճ է ցույց տալիս, այդ աճը, ըստ էության, այնքան չնչին է: Փոքր եկամուտների պայմաններում այդպիսի աճն առոչինչ է դառնում հատկապես գնաճի պայմաններում:

Այսինքն, գնաճը ջնջում ու այնկողմ է շպրտում աշխատավարձի ցանկացած բարձրացում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31