Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ բան այն չէ ՀՀ տնտեսությունում. այլ բան է պետք մտածել, պարոնայք կառավարիչներ. «Ազգ»

Օգոստոս 21,2020 12:51

Հարցը, թե ինչպիսի Հայաստանում ենք ցանկանում ապրել, մտահոգում է թե՛ 3 մլն հայաստանաբնակներին, թե՛ մինչեւ 10 մլն-ի հասնող սփյուռքահայությանը: Մեզանից ոմանք մտորում են, որ գոնե ՌԴ-ի մակարդակով ապրուստ ունենան, ուր առօրյա կենցաղային հոգսերն այնպես չեն ճնշում, ինչպես ՀՀ-ում, երկրորդները հիշում են ԱՄՆ-ի իրենց հարազատների կենցաղը, մյուսները դեմ չեն եվրոպական համեմատաբար փոքր երկրների կենսամակարդակով ապրելուն:

Պարզից էլ պարզ հաստատվում է, որ ինչ-որ բան այն չէ ՀՀ տնտեսությունում:

Օրինակ` մեր մարդկանց սննդակարգի առաջնահերթությունները կարգավորման անհրաժեշտություն ունեն, որը փոխարինվեց վարչապետական հերթական ասուլիսի այն հայտարարությամբ, որ 2019-ին, 2017-ի համեմատ ՀՀ փայտածուխի ներկրումն աճել է… ավելի քան 500 տոկոսով: Խորհրդականներից թե օգնականներից որի՞ մտքով է անցել այս մասին հիշելն ու նշելը, ՀՀ վարչապետն ինչո՞վ է այն հետաքրքրական համարել, որ ի լուր աշխարհի հայտարարում է: Շրջապատիցս շատերին խնդրեցի որեւէ կարծիք հայտնել. ավաղ, պատասխան չստացա: Ուր` մեր տնտեսության հարցերը, ուր` փայտածուխն իր նշանակությամբ: Ի դեպ, առեւտրային ցանցում իջեւանյան արտադրության փայտածուխ վաճառվում է եւ ցանկալի կլինի տեղական արտադրողի շահերի պաշտպանության ինչ-որ մեխանիզմներ կիրառել. թե չէՙ՝սահմանային, պատերազմող, գյուղաջակցություն: Այնպես որ, շատ ավելի տպավորիչ կստացվեր ՀՀ-ից տորֆի արտահանման ցուցանիշի հրապարակումը, որն իրոք աննախադեպ է աճել: 3000 տոննայով աճել է խնձորի արտահանումը, իսկ թե ինչքան է աճել ներմուծումը, ոչ մի խոսք: Փաստ է, որ տարվա 365 օրերին ՀՀ առեւտրային ցանցում ցուցադրվող ներմուծված խնձորի տեսականին մի քանի անգամ գերազանցում է տեղական արտադրանքը:

Ի՞նչ ենք արձանագրում ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին անգամ սիրողական մակարդակով ծանոթանալու արդյունքում, որոնք կազմելիս կորոնավիրուսային թե մի այլ վտանգ չի նշմարվել: 2018-ի համար հաստատվել է 43 ծրագիր մոտ 400 մլն դոլար արժողությամբ, 2019-ին` 57 ծրագիր եւ 424 մլն դոլար արժեքով: Առաջինի պարագայում միջին ծրագրի ներդրումային արժեքը ստացվում է 9,3 մլն դոլար, 2019-ին` 7,4 մլն դոլար: Այս պայմաններում խոսել տնտեսական զարգացման մասին թերեւս տեղին չէ, եթե նաեւ դիտարկենք, թե ինչ հզորություն կարելի է կառուցել 57 ծրագրերից յուրաքանչյուրին հասնող 7,3 մլն դոլարով: Մասամբ տեղեկացված ծանոթներիցս մեկը նկատեց, որ ՀՀ-ում կառուցված շատ առանձնատների արժեքը տատանվում է 4-5 մլն դոլարի միջակայքում, այնպես որ 7 մլն դոլարով տնտեսական կառույցը տեսանելի, առավել եւս շոշափելի արդյունք չէ: Այլ բան է պետք մտածել՛ պարոնայք կառավարիչներ, ՀՀ տնտեսության պատասխանատուներ: Դուք եք կոչված հարցերի պատասխանները գտնել ու լուծել, քանի դեռ իշխանություն եք: Մեր երկիրն իրապես կառուցել ու զորացնել է պետք, այնպես, որ որեւէ մեկը կասկած չունենա մեր կարողության ու հզորության հարցում:

Անգամ՝ առանց կեղտոտ ռումբի առկայության:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31