Օգոստոսի 21-ին, ժամը 02։16-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ ներսում կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե պատը փլուզվել է Հայկ Ի․-ի (ծնված 1988 թ․) վրա, որը տեղում մահացել է։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն