Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը բուկլետները շփել եմ». նախկին ՔՊ-ականը հայհոյել է Փաշինյանին՝ նրան տարել են ոստիկանություն. «Հրապարակ»

Օգոստոս 21,2020 10:43

Մենք տեղեկություն ստացանք, որ օրերս միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանի եւ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջեւ։ ՔՊ նախկին անդամը, տեսնելով վարչապետի ավտոշարասյունը, «Իմ քայլի» նախընտրական բուկլետներ է նետել վարչապետի շարասյան վրա եւ հայհոյել։ Միջադեպից հետո Դորվանյանը տարվել է ոստիկանություն։ Կատարվածի մանրամասների մասին զրուցեցիք Արա Դորվանյանի հետ։

Իսկ ինչո՞ւ որոշեցիք բուկլետներ շպրտել վարչապետի ավտոշարասյան վրա։

– Դա իմ քաղաքացիական ակցիան է եղել։ Այնտեղ անգամ «Ելք»-ի բուկլետներն էին։ Կարդացի, տեսա, որ չեն համընկնում իր էն ժամանակվա գրածն ու խոստումները եւ ներկայիս իր պահվածքը, իր գործելաոճն ու ստերը, որոշեցի այդ թղթերը շպրտել։ Ես իմ շենքը ձրի տվել եմ իրեն, սարքել է «Ելք» դաշինքի շտաբ, այդքան այդ մարդուն վստահել եմ։ Ես Սեւանում իր վստահված անձանցից մեկն եմ եղել, իր ձայն բերողը, «Ելք» դաշինքի հիմնաքարերից մեկը Սեւանում ես եմ եղել։ Ինքն առանց ինձ հարցնելու ինձ գրել էր վստահված անձ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, պատահական զանգում է ինձ, բա՝ Արա ջան, քո անունը գրել եմ, հենվե՞մ քո վրա, եղբայր (իր սիրած բառն է), ավագանու ընտրություններին քո կարիքը կա։ Ասացի՝ դե որ գրել ես, Նիկոլ ջան, կգամ, կկանգնեմ, ի՞նչ է եղել։ Արաբկիրի շրջանում ես եմ իր վստահված անձը եղել։ Առաջ վստահված անձանց պակաս ուներ, ախպեր ջան, հիմա էնքա՜ն շատ ունի, գուցե թաքնվե՞լ էին այդ համասեռամոլները կամ այդ արեւմտյան դաստիարակությամբ մարդիկ։ Օրինակ՝ Արայիկը, չեմ իմանում որտեղ էր կանգնած։ Քայլելու ժամանակ գնացել Դիլիջանում իրեն դիմավորել եմ, բերել կղզիում տեղավորել եմ իրեն, հրավիրել եմ, իմ բակում սեղան եմ գցել, բայց չեմ իմացել, որ գալու են մեր արժեհամակարգը պղծեն։

Իսկ Ձեզ ե՞րբ ու ինչպե՞ս տարան ոստիկանություն, ի՞նչ հիմքով բերման ենթարկեցին։

– Նույն օրը, երբ բուկլետները շփեցի իր ապակու վրա։ Ինքը չէր էլ սպասում։ Այդ բուկլետներն ինձ մոտ էին մնացել։ Ոստիկանությունում ասացին՝ ո՞նց, երկրի վարչապետի մեքենայի դեմը կտրո՞ւմ ես։ Ասացի՝ լավ եմ անում, ես ակցիա եմ արել, ոնց տեսել՝ սովորել եմ։ Ինքն ինչպես Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա էր բուկլետներ շպրտում, նույնն էլ ես իրեն եմ արել եւ իրավունք ունեմ, ո՞վ կարող է ինձ իմ խոսքի ազատությունից զրկել ու ինձ ասել, թե ոնց անեմ։ Մոտ 5 ժամի չափ մնացել եմ ոստիկանությունում, ու այնպես չէ, որ ես ինձ ոստիկանությունում ընկճված եմ զգացել։ Իմ խոսքը նաեւ այնտեղ եմ շարունակել, որ ես իրեն առճակատ բան ունեմ ասելու։ Ես իրենց հարցրի՝ ինչ-որ քրեորեն պատժելի բա՞ն եմ արել, քա՞ր եմ նետել, ընդամենը բուկլետները շփել եմ ու ապացուցել եմ, որ սուտասան է։ Ինձ հարցրին՝ բա ինչո՞ւ առձեռն չվերադարձրիր բուկլետները, եթե հետը մոտիկ ես, ասացի՝ մոտիկ չեմ, ես նման մարդու հետ չունեմ շփվելու։ Ես իշխանափոխությունից հետո իրենից գործ էլ չեմ ուզել, դրա համար լեզուս երկար է, շատ երկար է, որովհետեւ ամբիցիա չեմ ունեցել, սպասելիքներ չեմ ունեցել, ոչ մի ակնկալիք չեմ ունեցել։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31