Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու Գորկու այգու մոտ դանակով կտրել են 23-ամյա տղայի պարանոցը

Օգոստոս 21,2020 10:33

Երեկ ուշ երեկոյան Գյումրի բժշկական կենտրոն է դիմել 1997 թվականին ծնված Ա․Ս․-ն՝ պարանոցի առաջնային մակերեսի կտրած-արյունահոսող վերքով։

Նա հիվանդանոց չի պառկել, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանների ուղեկցությամբ դուրս է գրվել։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ Aravot.am-ին փոխանցեց հետևյալը․ «Օգոստոսի 20-ին, ժամը 23․40-ին Գյումրի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ պարանոցի առաջնային մակերեսի կտրած-արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1997 թվականին քաղաքացի։ Վերջինս հայտնել է, որ երեկոյան կենտրոնական այգու մոտ թիկունքի կողմից դանակով կտրել են պարանոցը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են»։

Կան տեղեկությունների, որ աղջկա պատճառով է կատարվել դեպքը, ժողովրդական լեզվով ասած՝ «աղջկա հաշիվ է» եղել։ Դանակահարության մեջ կասկածվողի անձը ևս հայտնի է, թեև այս պահին մանրամասներ չեն հաղորդվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31