Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով գործարանի 2-րդ անցակետն ու չթույլատրելով խարամ տեղափոխող մեքենաների ելքը։
Բանվորներն ասում են, որ ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ են լսում աշխատավարձի վճարման հետ կապված, ու խնդիրը որևէ կերպ չի լուծվում։
Սպասել այլևս չեն կարող ու մտադիր են հացադուլ անել։