Չեմպիոնների լիգայի 2019/2020 եզրափակիչ խաղում օգոստոսի 23-ին կհանդիպեն ՊՍժ-ն եւ «Բավարիան: Այդ խաղը կայանալու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:
ՈՒԵՖԱ-ն պաշտոնական կայքում արդեն հրապարակել է, թե ովքեր են սպասարկելու ֆրանսիական եւ գերմանական այդ ակումբների դիմակայությունը: Գլխավոր մրցավարը լինելու է Դանիելե Օրսատոն: Նրան օգնելու են Լորենցո Մանգանելին եւ Ալեսանդրո Զալատինին: Նրանք երեքն էլ ներկայացնում են Իտալիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ