Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցնցված եմ նման մեծ իրադարձության մաս կազմելու կապակցությամբ». Դեմոկրատական կուսակցության համագումարի բանախոս Մարի Մանուգյան. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 20,2020 20:02

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգներում ընթանում է Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը պաշտոնապես առաջադրեց նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: ԱՄՆ տարբեր շրջաններից համագումարին մասնակցելու համար ընտրվել են պատվիրակներ, որոնց թվում է Միչիգան նահանգից ամերիկահայ նահանգային օրենսդիր Մարի Մանուգյանը, ով դարձել է համագումարի հիմնական բանախոսներից մեկը:

«Միչիգանում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններից առաջ ես իմ աջակցությունն եմ հայտնել փոխնախագահ Ջո Բայդենին՝ մասնակցելով նրա քարոզարշավին: Ուրախ եմ, որ այս թիմի մաս եմ կազմում»,- ասում է Մանուգյանը:

Մարի Մանուգյանը հայտնում է, որ որպես փոխնախագահ Բայդենի աջակից անմիջապես տվել է իր համաձայնությունը՝ իր խոսքը ուղղելու Դեմոկրատական կուսակցության համագումարին, երբ զանգ է ստացել փոխնախագահ Բայդենի նախընտրական շտաբից:

«Սա մեծ պատիվ է: Ես իսկապես ցնցված եմ նման մեծ իրադարձության մաս կազմելու կապակցությամբ: Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի հիմնական բանախոս լինելը չափազանց բարձր պատիվ է»,- ասում է Մանուգյանը:

Ըստ նրա, դեմոկրատական կուսակցությունը լուրջ մոտեցում է ցուցաբերում երիտասարդ ընտրողների նկատմամբ: Ջո Բայդենին աջակցելու հետ մեկտեղ համագումարին նրա ուղերձն ընդգծում էր նաև երիտասարդ սերնդի ձայնի կարևորությունը:

Միչիգանի ամերիկահայ գործչի քաղաքական ուղին մեկնարկել էր դեռևս 2016 թվականին, երբ Մարի Մանուգյանն առաջադրվել էր դեմոկրատների կողմից Միչիգանի Ներկայացուցիչների պալատ ՝ հաղթահարելով կուսակցության նախնական ընտրական նախափուլը: Որպես երիտասարդ առաջադեմ կին պատգամավոր, Մանուգյանը նահանգային խորհրդարան է մուտք գործել իր հստակ քաղաքական օրակարգով, որը ներառում է Միչիգան նահանգի կրթական, առողջապահության խնդիրներն, ինչպես նաև նահանգում խմելու ջրի ապահովման, բնապահպանության և այլ ոլորտների հարցեր:

Մանուգյանն ուշագրավ է համարում իր մասնակցությունը քաղաքական նման կարևոր միջոցառմանը որպես ամերիկահայ: Գիտակցում էի դրա կարևորությունը ամերիկահայ համայնքի ու համայն հայության համար, նշում է Մանուգյանը՝ ընդգծելով՝ սա հազվադեպ հնարավորություն է ներկայացնելու մեր ժողովրդին: Նրա համար չափազանց կարևոր են աջակցության խոսքերը, բազմաթիվ հաղորդագրությունները և նամակները, որ ստացել է այս օրերին իր ամերիկացի ու ամերիկահայ աջակիցներից.

«Ինձ համար պատիվ է ոչ միայն ներկայացնելու մեր համայնքն, այլև օրինակ ծառայելու երիտասարդ կանանց, ամերիկահայ երիտասարդ կանաց համար՝ ընտրվելու կամ որևէ այլ տեսակի գործունեություն ծավալելու առումով, որը սկզբում կարող է թվալ անիրականանալի»,- շեշտում է Մանուգյանը:

Մարի Մանուգյանը կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել գալիք ընտրություններին փոստային կամ այլ եղանակներով՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Համավարակի այս օրվա պայմաններում ողջ նախընտրական քարոզչական ակտիվությունը տեղափոխվել է համացանց:

«Կարևոր է հարմարվել քարոզարշավի այս նոր եղանակին: Ես սիրում եմ մասնակցել քաղաքական ժողովրդավարական հավաքներին ու հանրահավաքներին, սակայն ցավոք այսօր դրանք տեղի չեն ունենա, ինչպես նախկինում»,- ընդգծում է Մանուգյանը:

Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության համագումարն անցնում է առցանցային ռեժիմով: Մեկնարկելով օգոստոսի 17-ին համագումարը կավարտվի օգոստոսի 20-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31