Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակ Բունիաթյան․ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները Ամուլսարում բախումներ են հրահրել, բնակիչներին հարվածել

Օգոստոս 20,2020 19:31

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարության շենքի հարակից տարածքից Հայկական բնապահպանական ճակատի անդամները և Ջերմուկի բնակիչները շարժվեցին դեպի շրջակա միջավայրի նախարարություն։

Այնտեղ լռության բողոքի գործողություն իրականացրեցին, որից հետո Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը մանրամասնեց, թե ինչ է կատարվել Ջերմուկում․ «Երբ մենք ավտոերթով շարժվել ենք դեպի Երևան, արդեն չեմ վախենա հրապարակավ ասել, սադրիչ պահնորդները այնտեղ, ճամփեզրին կայանված մեր մեքենաները ձեռքով ուղղակի հանել շպրտել են՝ այսպիսով հրահրելով բախումներ պոստում կանգնած մեր քաղաքացիների հետ։ Ի դեպ, մենք մեր Ամուլսարի հենակետերը պոստ ենք ասում, ովքեր չգիտեն։ Բախումներ են հրահրել, այնտեղ նույնիսկ բնակիչներից մի քանի հոգու հարվածել են։ Հիմա բնակիչները մեծ թվով հավաքվել են այնտեղ, իրենք սա նախատեսել են անել այնպես, որ մենք գայինք, ճամփի կեսից հետ դառնայինք, ու այստեղ ցույց չլիներ։ Բայց իրենք սխալ են հաշվարկել, որովհետև Ջերմուկում այնքան մարդ կա Ամուլսարի կողքին կանգնած, որ մենք այստեղ ենք, իրենք էլի այնտեղ են։ Բայց հարցը սա չէ։ Եթե հիշում եք, մենք երկու կարճաժամկետ՝ արագ լուծվող պահանջ էինք առաջ քաշել, որից մեկը կատարվել է՝ վագոն-տնակները հետ են տարվել։

Հաջորդը այդ պահնորդներին Ամուլսարի տարածքից հեռացնելու պահանջն էր, որը չի կատարվել, և այսօր, ինչպես տեսնում եք՝ քաղում ենք դրա պտուղները։ Ես հիմա չեմ ուզում պատկերացնել, որ մենք ավտոերթով հետ գնանք, ու այնտեղ տեսնենք այդ սադրանքը ինչպիսի բախում է լինելու։ Հորդորում եմ կառավարությանը, պատկան մարմիններին, որ մինչև բնակչության վերադառնալը միջոց ձեռնարկեն, այդ սադրանքը վերացնեն, եթե իրենց նպատակը այն չէ, որ Ամուլսարում նորից մեծ բախումներ լինեն, ուրեմն՝ շատ հանգիստ կարող են այդ ամենը վերացնել»։

Նա նշեց, որ Ջերմուկից Երևան գալիս՝ 6 ժամ շարունակ միջպետական ճանապարհը փակ են պահել․ «Մենք դրանով ցույց ենք տվել, որ մենք էլ գիտենք խաղաղ բողոքի գործողությունների հնարքները։ Կոչ ենք անում, որ ականջալուր լինեն, այլապես՝ այսօրվա ավտոերթը սկիզբ կլինի հետագա խաղաղ անհնազանդություններին»։

Բողոքի գործողությունը ավարտվեց, Շիրակ Բունիաթյանը ասաց, որ պատրաստվում են վերադառնալ Ջերմուկ՝ կանգնելու քաղաքացիների կողքին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31