Կոնվերս Բանկն արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի` որակի գերազանցության «Euro STP Excellence Award- 2019» պատվավոր մրցանակին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների քանակական աճի և կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:
Commerzbank –ի կողմից շնորհված այս մրցանակը հերթական անգամ փաստում է Կոնվերս Բանկի կողմից մատուցվող ծառայությունների՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանության մասին, ինչի շնորհիվ և ապահովվում է միջազգային փոխանցումների ավտոմատ մշակում և մաքսիմալ արագություն:
Նախորդ տարիներին Բանկը՝ միջազգային փոխանցումների իրականացման գործընթացում ցուցաբերած գործառնական գերազանցության համար արժանացել է նաև բելգիական KBC BANK NV բանկի որակի գերազանցության «Euro STP Excellence Award 2017» և «Euro STP Excellence Award 2018» մրցանակներին:
Հարկ է նշել, որ 2019թ.-ին Բանկը Commerzbank AG բանկի կողմից ստացել է նաև «Trade Finance Award 2018» մրցանակը՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում իրականացված գործարքների աննախադեպ ծավալների, գերազանց համագործակցություն, ինչպես նաև Commerzbank AG բանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների համար:
Կարդացեք նաև
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: