Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջերմուկցիները վերականգնում են իրենց խախտված իրավունքները». Ցուցարարները երթով շարժվում են դեպի կառավարության շենք

Օգոստոս 20,2020 17:38

Մի շարք քաղաքացիներ հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, Ջերմուկից ավտոերթով շարժվել են դեպի Երևան՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Իսկ Երևանում Հայկական բնապահպանական ճակատի անդամները սպասում էին նրանց Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում։

 

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն ասաց, որ ջերմուկցիները բոլոր իրավական հիմքերն ունեն իրենց իրավունքները վերականգնելու․ «Ջերմուկ քաղաքից պարզ երևում է այդ ամբողջ տարածքը, որտեղ որ գործողություններն են իրականացվում։ Բայց Ջերմուկ քաղաքի բնակիչների կարծիքը ոչ ոք չի հարցրել, դրա փոխարեն քննարկվել է ծրագիրը սարի մյուս կողմում գտնվող գյուղերում, որտեղից տարածքն ընդհանրապես չի երևում։ Եվ այդ գյուղերում ստացած համաձայնության որոշել են, որ Ջերմուկի մոտ՝ 7-8 կմ հեռավորության վրա այդպիսի գործունեություն իրականացնել։ Եվ փաստորեն, 70 տարի շարունակ լուրջ առողջարանային քաղաք և համաշխարհային բրենդ դարձած միջավայրը վերածել ինչ-որ 10 տարվա եկամուտների համար։ Սա է խնդիրը, և ջերմուկցիները վերականգնում են իրենց խախտված իրավունքները, մյուս քաղաքացիներն էլ իրենց ունեցած հնարավորությունների և ուժերի չափով սատարում են, աջակցում են և օգնում են նրանց»։

Ցուցարարները պահանջում են ուժը կորցրած ճանաչել նախորդ կառավարության՝ 2016 թվականին տված փորձաքննական դրական եզրակացությունը։

Հայկական բնապահպանական ճակատի անդամներին միացան Ջերմուկի բնակիչները, նրանք երթով շարժվում են դեպի կառավարության շենք։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31