Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերան քաղաքի «Մայրաբերդ» պատմական ամրոցը զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից մեկը դառնալու մեծ ներուժ ունի

Օգոստոս 20,2020 17:02

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին:

Երկրի ղեկավարը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և շինաշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել որակի չափորոշիչների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությամբ և շահագործման ժամկետներով:


Նախագահի հանձնարարականի համաձայն՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու զուգահեռ մայրուղու Ստեփանակերտ-Ասկերան հատվածն ամբողջությամբ ունենալու է գիշերային լուսավորվածություն: «Ծրագիրը գործարկվելու է առաջին անգամ և դառնալու է շարունակական: Որակապես նոր երկիր կառուցելու մեր կամքն ու ցանկությունը գերիշխող են, և Արցախն աշխարհի լավագույն երկրներից մեկը դարձնելու մեր նպատակը կյանքի ենք կոչելու միասին: Ես այդ օրվան հավատում եմ»,- ասել է Հանրապետության նախագահը:

Ասկերան քաղաքում նա այցելել է նաև 18-րդ դարում կառուցված «Մայրաբերդ» պատմական ամրոց, որը պաշտպանական կարևոր նշանակություն է ունեցել ինչպես նախորդ դարերում, այնպես էլ արցախյան պատերազմի ժամանակ: Նախագահը նշել է, որ նախատեսված և լրացուցիչ աշխատանքներն ավարտելուց հետո այն զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից մեկը դառնալու մեծ պոտենցիալ ունի:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, շրջկենտրոնի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31