Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է ստուգում «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ում:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավել ջրառ՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի և 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:
Նշանակվել է 200․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 264. 370 ՀՀ դրամի չափով:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրություն