Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխակ Ապրեսյան. «Զբոսաշրջային ոլորտի տնտեսվարողները սնանկացման եզրին են»

Օգոստոս 20,2020 14:25

Զբոսաշրջային ոլորտում ներգրավված տնտեսվարողները սնանկացման եզրին են: Այս մասին այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Այս ոլորտի տնտեսվարողները, ըստ Մեխակ Ապրեսյանի, վարկեր են վերցրել մինչ կորոնավիրուսի համավարակը, եւ ներդրում կատարել իրենց բիզնեսի զարգացման համար: Հիմա նրանք չունեն եկամուտ, բայց ունեն հսկայական վարկային պարտավորություններ: Պարոն Ապրեսյանն առաջարկում է՝ բանկերը, գիտակցելով առկա իրավիճակը՝ հանգամանքների էական փոփոխություն է տեղի ունեցել անկանխատեսելի պայմաններում՝ պետք է տրամադրեն իրական վարկային արձակուրդ՝ ողջամիտ ժամկետով: Ըստ Ապրեսյանի, ողջամիտ ժամկետն էլ մինչեւ հաջորդ տարվա ապրիլ ամիսն է, սա առնվազն, այսինքն, հաշվարկը կատարվի ապրիլից՝ ապրիլ. «Ամենալավ սցենարի դեպքում, եթե մենք կարողանանք բացվել սեպտեմբերից, եւ նաեւ միջազգային զբոսաշրջությունը բացվի, ու սկսենք ընդունել զբոսաշրջիկներին, դա կլինի մեկնարկը, բայց տնտեսվարողները դեռ բավարար եկամուտներ չեն ունենա, որպեսզի կարողանան նաեւ վարկային պարտավորություններ կատարել»:

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ եթե այս առաջարկը ռիսկային է, եւ մտահոգություն կա, որ վարկային արձակուրդ տրամադրելով, բանկային համակարգը կվտանգվի, ապա այս դեպքում կառավարության աջակցության կարիքը կա: Օրինակ, ինչպես փորձագետն ասաց, կառավարությունը սուբսիդավորի տնտեսվարողների ամեն ամսվա վարկի վճարման չափով. «Մյուս տարբերակն էլ այն է, որ վարկի մարումների չափով՝ մայր գումար ու ամսական տոկոսավճար, պետությունն այդ չափով անտոկոս վարկեր տա տնտեսվարողներին»:

Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ այսպիսի աջակցությամբ կկանխվի ոլորտի փլուզումը: Նա նաեւ ասաց, որ հարկավոր է ժամանակին վերականգնել կանոնավոր փոխադրումները, եւ կառավարությունը հնարավորինս շուտ որոշում կայացնի՝ շատ լավ կլինի գոնե սեպտեմբերի սկզբից վերականգնվեն: Նա նաեւ ասաց, որ ներգնա զբոսաշրջության ոլորտը մի փոքր աշխուժանում է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31