Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կառավարության նիստում՝ բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք

Օգոստոս 20,2020 14:18

Այսօր կառավարության նիստում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հարցը զեկուցելու համար ձայնի իրավունքը սխալմամբ տվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, այնինչ պետք է տար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, կատակեց՝ բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք, առողջապահության նախարարությանը մի քիչ շատ փող տայիք:

Հարցն առնչվում էր Ասիական զարգացման բանկի միջեւ կորոնավիրուսի արձագանքման ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալուն:

Պարոն Թորոսյանն ի պատասխան կրկին կատակեց՝ ինձ թվում է, եթե երրորդ անգամ էլ շփոթվեք, պիտի մի բան անեք:

Նախարարն ասաց, որ դրամաշնորհի գումարը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է ձեռք բերել միջոցներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, մասնավորապես՝ մանրէաբանական լաբորատորիաների սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ռեագենտների, բժշկական սարքավորումների եւ պարագաների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31