Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը հոսպիտալացվել էր հինգշաբթի առավոտյան Օմսկում, կոմայի մեջ է: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրառում է կատարել Կիրա Յարմիշը:
«Ալեքսեյը դեռ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Նա կոմայի մեջ է՝ ծանր վիճակում», – գրել է Յարմիշը:
Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ինքնաթիռում, որն ուղևորվում էր Տոմսկից Մոսկվա: Ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ էլ Նավալնիին հոսպիտալացրել էին:
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ վերակենդանացման բաժանմունքում բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք առանձին խոսել են բժիշկի հետ: Յարմիշը նաև հայտնել է, որ բժիշկների խուսափողական պատասխանները վկայում են այն մասին, որ Նավալնիին թունավորել են: «Դեռ երկու ժամ առաջ նրանք պատրաստ էին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, իսկ այժմ ժամանակ են ձգում և չեն ասում, թե ինչ է իրենց հայտնի»,-գրել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ