Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը նշել է՝ մեկ միասնական անվտանգային համակարգի սկզբունքներից ելնելով, շատ կարևոր է երկու հայկական հանրապետություններում ներդաշնակ և փոխհամաձայնեցված քաղաքականության վարումը

Օգոստոս 20,2020 12:19

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Երկրի ղեկավարը նշել է, որ, մեկ միասնական անվտանգային համակարգի սկզբունքներից ելնելով, շատ կարևոր է երկու հայկական հանրապետություններում ներդաշնակ և փոխհամաձայնեցված քաղաքականության վարումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ուժային կառույցներում շարունակական բարեփոխումների իրականացումը կենսական պահանջ է, և այդ իմաստով օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը կարևոր դերակատարում ունի:

Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախանշված խնդիրների պատշաճ լուծման համար կա անհրաժեշտ կամք և պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ռազմաքաղաքական համատեքստում տարածաշրջանային զարգացումների, դրանցից բխող մարտահրավերների և անելիքների վերաբերյալ:

Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31