Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետական բյուջեում գումարներ կան, ինչո՞ւ դրանք չեն ծախսվում ասֆալտապատման ծրագրերի վրա, այլ տրվում են իշխանական թիմի ներկայացուցիչներին, որոնց 95 տոկոսը դիլետանտ է». Գագիկ Համբարյան

Օգոստոս 20,2020 11:09

Ողբերգություն է, երբ արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն Հիսուս Քրիստոսի, իսկ իր գործունեությունը Աստվածաշնչի մեջ գրված որևէ դրվագի հետ համեմատել: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրուցել ենք ներքին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

«Նման մեջբերումն ուղղակի անընդունելի է: Իսկ ավելի կոնկրետ, այն, թե այնպիսի Հայաստան պետք է կառուցենք, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս, հերթական պոպուլիզմն է ու դեմագոգիան: Սա ընդամենը ճգնաժամային իրավիճակում դիվիդենտներ ստանալու փորձ է: Կառավարության ծրագրի մեջ սոցիալական վիճակը մեղմելու մասին կետ կար: Մասնավորապես, այս տարի պետք է շուրջ հարյուր կրթական և առողջապահական հիմնարկներ, մանկապարտեզներ, ինչպես նաև դպրոցներ վերանորոգվեին:

Մարզեմարզ ընկած՝ Ն. Փաշինյանը հասարակությանը այդ ծրագրերն է ներկայացնում՝ փորձելով համոզել, որ թեպետ առկա է տնտեսական ճգնաժամ, իսկ կորոնավիրուսի դեմ իրենց ռազմավարությունն ամբողջությամբ տապալված է, բայց իշխանություններն ինչ-որ ծրագրեր են իրականացնում: Եվ հենց ինքն է այդ ամենը գովազդում՝ չհրաժարվելով մանր-մունր շոուներ կազմակերպելուց ու դեգերելով մարզից մարզ՝ փորձելով հասարակությանը ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է: Օրինակ՝ ես շատ ուրախ եմ, որ ասֆալտապատման ծրագրեր են իրականացվում, բայց անընդունելին այստեղ այլ է: Առաջին խնդիրը գումարն է, որը պարտքով են վերցնում, ինչի հետևանքով աճում ու կուտակվում է արտաքին պարտքը: Ու սա այն դեպքում, երբ 2 տարվա մեջ իշխանության ներկայացուցիչները 110-120 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար են ստացել:

Եվ հարց է առաջանում՝ եթե պետական բյուջեում գումարներ կան, ինչո՞ւ դրանք չեն ծախսվում նույն ասֆալտապատման ծրագրերի վրա, այլ տրվում են իշխանական թիմի ապիկար ներկայացուցիչներին, որոնց 95 տոկոսը դիլետանտ է, կարիերիստ ու երկու տարվա մեջ ոչինչ չի սովորել: Պարտք վերցնելով շինարարություններ անելը և, առհասարակ, պարտքով ապրելն ամենահեշտ բանն է: Իրականում Նիկոլ Փաշինյանն իր գավառական մտածելակերպով, «գեղցի» ճարպկությամբ փորձում է ամեն ինչում շոու անել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

Ու խնդիրը նաև այն է, որ ատելով նախորդ իշխանություններին ու փորձելով վարկաբեկել նրանց՝ նույն գիծը դրսևորում են նաև հայ բարերարների նկատմամբ: Ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանը մեծ շինհրապարակ է դարձել սկսած 2002 թվականից, երբ Հայաստանում իր գործունեությունը սկսեց ծավալել բարերար Քըրք Քըրքորյանը:

Ի՞նչ է, մարդկանց հիմարի տեղ դնելով, թոզ փչոցիով, միկրոծրագրերով փորձում են գլոբալ հարցեր լուծե՞լ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31