Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ-ում չի գտնվել մեկը, որ դատարանի վճիռը կատարի

Օգոստոս 20,2020 14:00

Ցոլակ Խաչատրյանը հունիսի 15-ին հանդիպել էր ՀՀ կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետ պրն Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են նրա կողմից բարձրաձայնվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները՝ ՀՀ ՊՆ-ի կողմից չկատարելու փաստը եւ ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Պայմանավորվել էին, որ մինչեւ 2020 թվականի հուլիսի 10-ը պարտադիր կերպով կվճարվի ՊՆ սպայի հասանելիք գումարը,  իսկ եթե դա տեղի չունենա, ապա Ցոլակ Խաչատրյանն անորոշ ժամանակով որպես բողոքի ակցիա հացադուլ եւ նստացույց կանի դարձյալ ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Մինչ օրս ՀՀ ՊՆ-ի կողմից այդպես էլ  չեն կատարվել՝  թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով այս տարվա հունվարի 22-ին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները եւ Ցոլակ Խաչատրյանին այդպես էլ չի վճարվել դատարանով հաստատված հասանելիք գումարը, մոտ` 9 միլիոն դրամի չափով:

Օրեր առաջ ստացվել է ՊՆ պաշտոնական պատասխանը:

Ըստ Ց. Խաչատրյանի, «ՀՀ ՊՆ-ն ու ըստ էության ՀՀ կառավարությունը՝ ի կատարումն իմ վերաբերյալ կայացված վարչական դատարանի որոշման, փորձում է կիրառել ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ին ընդունված թիվ 898 Ն որոշման պահանջները, դատական ակտի պահանջները։ Բանն այն է, որ տվյալ որոշման 4-րդ կետով հստակ, սեւով սպիտակի վրա արձանագրված է այն, որ՝ մեջբերման սկիզբ՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» եւ տարածվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ծագած հարաբերությունների վրա». մեջբերման ավարտ։ Այսինքն, ՀՀ ՊՆ-ի կողմից բացահայտորեն փորձ է արվում կիրառել՝ տվյալ դեպքում անկիրառելի ենթաօրենսդրական ակտ, քանի որ՝ իմ իրավահարցն առաջ է եկել դեռ 2014 թվականին, այսինքն ակնհայտ է, որ նշված որոշումը կիրառելի չէ իմ իրավահարցի նկատմամբ։ Բացի դրանից, նշված որոշումն, ըստ հենց որոշմամբ սահմանվածի ընդունվել է՝ մեջբերման սկիզբ. «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ եւ 66-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է». մեջբերման ավարտ։ Այսինքն այն փաստը, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետը դեռ 2018 թվականին, ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1424 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական եւ անվավեր` ՀՀ ՊՆ-ին բացարձակ չի հետաքրքրում եւ փաստացի ՀՀ ՊՆ-ն անհրաժեշտության դեպքում ի զորու է կիրառել անկիրառելի եւ գոյություն չունեցող օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմեր։ Եվ դա էլ վերջը չէ, ՀՀ կառավարության թիվ 898 Ն որոշումն ընդունվել է 2018 թվականի օգոստոսի 9-ին, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1424 որոշումը լույս է տեսել 2018 թվականի հունիսի կամ հուլիսի 10-ին, այսինքն ակնհայտ է, որ ՀՀ կառավարության կողմից թիվ 898 Ն որոշումն ընդունելու պահին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետն արդեն իսկ ճանաչված է եղել հակասահմանադրական եւ անվավեր»։ Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը տվյալ որոշումն ընդունելիս ղեկավարվել է արդեն իսկ գոյություն չունեցող օրենսդրական նորմի պահանջներով։

Ցոլակ Խաչատրյանը «Առավոտին» տեղեկացրեց. «19.06.2020թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով կայացված եւ 22.01.2020թ.-ին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները ՀՀ ՊՆ-ի կողմից չկատարելու առնչությամբ հարուցված քրեական գործի առնչությամբ թե իր ՖԲ էջում եւ թե ՀՀ տարբեր ԶԼՄ-ին հայտարարել էր հետեւյալը. «Համապատասխան ընթացակարգերն ավարտված են եւ շահառուի կողմից բանկային վավերապայմանները տրամադրելուց հետո առաջիկայում կիրականացվի վճռի կատարումը»: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի սույն հայտարարությունից ակնհայտորեն հետեւում է այն, որ դատական ակտով սահմանված գումարի վճարումն իրականացնելու համար մնացել է միայն ու միայն Ցոլակ Խաչատրյանի հաշվեհամարի ճշտումը, որպեսզի այդ հաշվեհամարի վրա իրականացվի համապատասխան գումարի փոխանցումը»:

19.06.2020թ.-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ցոլակ Խաչատրյանի կողմից [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով ՀՀ ՊՆ-ին արդեն իսկ փոխանցվել էր պահանջած հաշվեհամարը, սակայն դրանից հետո էլ Ցոլակ Խաչատրյանին չի վճարվել դատարանով հաստատված հասանելիք գումարը:

«Բոլորիդ էլ հայտնի է, որ նշված բանկային փոխանցումն իրականացնելու համար օրեր պետք չեն, նման գործողությունը շատ հեշտությամբ կարելի է իրականացնել մի քանի ժամում, իսկ այս պահի դրությամբ այն տեւել է օրեր»,-ասում է Ց. Խաչատրյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31