Բելառուսի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է երկրի կառավարության կազմը, հաղորդում է belta.by-ը:
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ Լուկաշենկոն այսօր հրաման է ստորագրել՝ Ռոման Գոլովչենկոյին նշանակելով վարչապետի պաշտոնում:
Մեկ այլ հրամանով Լուկաշենկոն նշանակել է կառավարության անդամներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ