Մինչեւ վերջերս թվում էր, թե խոշորացման գործընթացը շրջանցելու է Արմավիրի մարզը, բայց դա միայն թվում էր: 2021-ին Արմավիրի մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Գործընթացը դեռ չի սկսել, բայց արդեն բողոքի ցույցեր են: Ըստ նախնական աշխատանքային սցենարի, մարզի 97 համայնքը միավորվելու է 20 փնջում: Փարաքարից Վաղարշապատ ընկած հատվածում կարող է լինել 2-4 միավորում, սցենարը դեռեւս հստակ չէ, քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ լայն հանրային քննարկումներ չեն եղել: Խոշորացման ենթակա գյուղերի բնակիչներն ասում են, որ խոշորացումը ոչ թե իրենց, այլ մարզպետին է պետք. «Մարզպետն իր գործը հեշտացնում է, մերը՝ զոռացնում: Մարզպետը 10 հոգու հարցերը կլուծի, ոչ թե 20 գյուղերի կկանչի, ինքն էլ ազատ կլինի, իրան է հանգստացնում»:
Իշխանությունները վստահեցնում են, որ խոշորացման ենթակա գյուղերում ցույցերն ուղղորդվում են գյուղապետերի կողմից. պարզ է, որ խոշորացման արդյունքում կորցնում են իրենց պաշտոնը, լծակները, հետեւաբար հրահրում են բնակիչներին դեմ արտահայտվել՝ առանց խորանալու ու պատկերացնելու, թե ինչ է դա իրենց տալու: Գյուղապետերն էլ երդվում են. «Ցավդ տանեմ, ուրեմն ես մինչեւ գյուղապետ լինելը կյանք չե՞մ ապրել, որ կառչած լինեմ աթոռիցս: Հորս գերեզման, չէ՛, պաշտոնի համար չէ, որ դեմ եմ»:
Մանրամասները՝ մուլտիմեդիայում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև