Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սերժ Սարգսյանն իսկական պետական գործիչ է, ով ճիշտ պահին խոսել ու լռել գիտի։ Այսօրվա ասուլիսը լուրջ ու ծանրակշիռ գործչի ասուլիս էր, որը դիտելուց հետո միայն մի միտք է տանջում. ինչո՞ւ պիտի իրենց կյանքը պետությանն ու հայրենիքին նվիրված մարդիկ ստիպված լինեն խոսել ու ապացուցել, որ արել են առավելագույնը հանուն մեր երկրի շահի։
Ինձ անասելի ցավ է պատճառում իրողությունը, որ մենք այդպես էլ չսովորեցինք արժանին մատուցել առաջնորդներին ու երախտապարտ լինել նրանց ղեկավարման տարիներին ունեցած ձեռքբերումների համար՝ Առաջին հանրապետությունից մինչև հիմա։ Նրանք բոլորը՝ իրենց բացթողումներով, սխալներով ու թերություններով հանդերձ, հաղթանակներ են առաջնորդել ու մեծ գործեր են արել. դա ուրանալ չի կարելի։
Իսկ հաղթանակն արժևորելն ու այդ հաղթանակը կերտած զինվորներին, սպաներին ու ռազմաքաղական ղեկավարությանը մեծարել է պետք։ Այդպես է պատմություն կերտվում։ Մեղավորների ու քավության նոխազների արհեստական փնտրտուքների այս անիմաստ շրջափուլը փակել, իսկ բաժանարար գծեր գծողներին իրենց ինտելեկտին հարիր աշխատանքի ուղարկել է պետք։ Ժամանակին ասում էին` զարկվողը դավաճան է, հիմա պետք է ասել` մոռացողն է դավաճան»:
Կարդացեք նաև