Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի խոսնակը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին դուրս գալ ցանկացած փողոց և կարծիք հարցնել քաղաքացիներից և’ Սերժ Սարգսյանի և’ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին․ «Ազատություն» ռ/կ

Օգոստոս 19,2020 22:10

«Ցավում եմ որ հայ զինվորի հաղթական գործողությունները փառաբանելու փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այս կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով»։ Այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած հարցադրմանը, թե հատկապես որ սխրագործության համար են նման բարձր շքանշաններ հատկացվում։

Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ Հանրապետության Նախագահին միջնորդել է տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։ Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։

Վարչապետի մամուլի խոսնակը ասում է՝ մոտ ապագայում բոլոր զինծառայողների գործողությունները մանրամասն կներակայացվեն հանրությանը՝ շահարկումներից խուսափելու համար. – «Անկեղծորեն ես ցավում եմ, որ հայ զինվորի հաղթական գործողությունների փառաբանման փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այդ կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով: Վարչապետը բոլոր հիմքերն ուներ նման միջնորդությամբ Նախագահին դիմելու համար»:

Այսօր Սերժ Սարգսյանը բավականին կոշտ էր արձագանքել պատգամավոր եղած տարիներին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանն այն թեմայի շուրջ, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի իմացությամբ ու թույլտվությամբ է եղել։ Սարգսյանը դա քաղաքական տգիտություն որակեց և ասաց, թե ինքն ևս կցանկանար իմանալ, թե այդ հարցով Փաշինյանը ինչ քննարկում է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ: Իսկ որ նման քննարկում եղել էր, ասել էր ինքը Փաշինյանը Կապանում հունվարին տեղի ունեցած ասուլիսին։ «Մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ և ուրախ եմ որ բարեկամական, եղբայրական, դաշնակցային, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք», – ասել էր Փաշինյանը:

«Ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել կամ թե ինչ քննարկումներ են եղել Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ: Եվ ձեզ խնդրում եմ, դուք առիթներ շատ եք ունենում, հարցեր տալ հասցեատիրոջը: Եվ դրա համար ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ: Ինչ վերաբերում է բուն գաղափարին, ապա կարծում եմ, որ այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսակետից տգիտություն են», – այսօր ասաց Սերժ Սարգսյանը:

Փաշինյանի խոսնակը ասաց, թե Կապանում վարչապետի արած հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունի: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի որակումներին, Գևորգյանն արձագանքեց. – «Խորհուրդ եմ տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի Հանրապետության ցանկացած բնակավայր, ցանկացած փողոց և կարծիք հարցնել քաղաքացիներից և’ Սերժ Սարգսյանի գործունեության, և’ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին: Ի վերջո 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հայտնի իրադարձություններն իրենց ամբողջական գնահատականն են տալիս Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31