Լրահոս
Օրվա լրահոսը

Գենդերային ճեղքվածքը ՀՀ աշխատաշուկայում. Կանայք բախվում են «ապակե առաստաղին»՝ կարիերայի ճանապարհին

Օգոստոս 19,2020 21:21

Հայաստանի աշխատաշուկայում թե՛ վարձատրության, թե՛ զբաղվածության եւ թե՛ զբաղեցրած պաշտոնների համեմատությամբ գենդերային զգալի ճեղքված կա: Դա է վկայում ՄԱԿ կանայք եւ ՀՀ վիճակագրական կոմիտեի համատեղ հետազոտությունը՝ «Հայաստանում աշխատաշուկայում վարձատրության գենդերային խզվածքի եւ գենդերային անհավասարության վերլուծություն»:

Վերլուծության համար դիտարկվել են 2018 թվականի վիճակագրական տվյալները:

Հայաստանում 15-64 տարեկան (ԵՄ ստանդարտներով՝ աշխատունակ տարիք) բնակչության զբաղվածության մակարդակը կազմում է 44.8%, կանայք ունեն զբաղվածության 11.1 տոկոսային կետի խզվածք: Ըստ հետազոտության, զբաղվածության գենդերային խզվածքը ամենամեծն է 35-44 եւ 55-64 տարիքային խմբերում: Աղյուսակի ստորին մասը ներկայացված տվյալները փաստում են, որ Ընդ որում, ինքնազբաղվածների մասնաբաժինը բավականին բարձր է, այստեղ տղամարդկանց մասնաբաժինը խզվածում «հօգուտ» տղամարդկանց է:

Վարձու աշխատողները կազմում են զբաղվածների մոտ 1/3-ը, որոնց կազմում գերակշռում են կանայք:

Հետազոտության հեղինակները պարզել են՝ ՀՀ-ում աշխատող կանայք ունեն աշխատող տղամարդկանց հետ նմանատիպ բնութագրեր, մինչդեռ գործազուրկ կանայք զգալիորեն ավելի լավ բնութագրեր ունեն թե՛ գործազուրկ տղամարդկանց, թե՛ զբաղված կանանց համեմատությամբ, իսկ ոչ ակտիվ կանայք ունեն մի փոքր ավելի վատ բնութագրեր, քան ոչ ակտիվ տղամարդիկ եւ զբաղված կանայք:

Կանայք մի փոքր ավելի շատ են ներկայացված գյուղատնտեսությունում, սրանով է բացատրվում ընտանիքին օգնող կամ չվարձատրվող անդամների թվաքանակում

կանանց մեծ մասնաբաժինը:

Վերլուծության համաձայն, «տղամարդկային» ոլորտներ կարելի է համարել հանքարդյունաբերության, Էլեկտրականության, գազի շինարարության, փոխադրումների եւ պետական կառավարման ոլորտները: Կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներում գերակշռում

են կանայք:

Կանայք ավելի հազվադեպ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում, ինչն, ըստ աղբյուրի, կարող է «ապակե առաստաղի ազդեցության» (Մասնագիտական առաջխաղացման չճանաչված, չընդունված խոչընդոտ, որը հատկապես ազդում է կանանց եւ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա) դրսեւորում լինել: Ընդ որում, բարձր եւ միջին որակավորման մասնագետների, ինչպես եւ գրասենյակային ծառայողների թվում կանայք գերակշռում են:

Իսկ որակավորում չպահանջող աշխատանքներում գերակշռում են տղամարդիկ:

 

Հայաստանում ժամային վարձատրության գենդերային չճշգրտված ( երբ հաշվի չեն առնվում անձի բնութագիրն, առաջին հերթին կրթությունը) խզվածքը գնահատվում է 23.1%: Ամսական աշխատավարձով հաշվված չճշգրտված խզվածքը 40% է, որն արտացոլում է ե՛ւ վարձատրության, ե՛ւ աշխատած ժամերի

գենդերային խզվածքները: Պարզվում է՝ Հայաստանում կանայք 14.3%-ով ավելի քիչ ժամեր են աշխատում, քան տղամարդիկ, ինչով էլ բացատրվում է ամսական աշխատավարձի գենդերային խզվածքի 1/3 մասից մինչեւ կեսը՝42%:

Հայաստանում ժամային վարձատրության գենդերային ճշգրտված խզվածքն, ըստ վերլուծության, գնահատվում է 28.4%: Այն ավելի մեծ է, քան վարձատրության չճշգրտված խզվածքը, ինչն էլ վերլուծության հեղինակի ներկայացմամբ, թույլ է տալիս ենթադրել, որ աշխատող կանայք ունեն աշխատաշուկայի ավելի լավ բնութագրեր (օրինակ՝ կրթություն) քան տղամարդիկ:

Հայաստանում վարձատրության գենդերային ճշգրտված խզվածքը՝ զտված ընտրողականության գործոնից, գնահատվում է մոտ 10%: Այսինքն, երբ հաշվի են առնվում անհատական, աշխատանքային բնութագրերը եւ ընտրողականության գործոնը, խզվածքը նվազում է: Սա, հետազոտության հեղինակի ներկայացմամբ, վարձատրության մնացորդային գենդերային խզվածքն է, որը կարող է վերագրվել աշխատանքի շուկայում խտրականությանը եւ չդիտարկելի, ոչ բացատրելի գործոնների ազդեցությանը:

Աշխատավարձ ստացողների ամենաբարձր 1%-ը բախվում է Հայաստանի աշխատաշուկայում վարձատրության գենդերային խզվածքի, որը

գնահատվում է մոտ 19%՝ միջինին գերազանցելով մոտ երկու անգամ: Սա, ըստ հեղինակի, հստակ հուշում է, որ ընտրողականությունը կարեւոր դեր է խաղում

կարիերայի սանդուղքի վերեւում, քանի որ այն հաշվի առնելիս բացահայտվում է «ապակե առաստաղի» առկայությունը կառավարման եւ ղեկավար պաշտոնների դեպքում, որոնք կապված են բարձր աշխատավարձերի հետ:

Ըստ հետազոտության, կանայք աշխատում են ավելի քիչ ժամեր, քան տղամարդիկ, և այս տարբերությունն առկա է տարիքային, մասնագիտական եւ տնտեսական կարգավիճակի տարբեր խմբերում: Բայց այս անհավասարությունն ավելի նշանակալի է դառնում ընտանեկան պարտականությունների համատեքստում կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում ընտանիքի հիվանդ, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անդամների եւ երեխաների խնամքի վրա, քան տղամարդիկ:

Ամուսնական զույգերի պարագայում, ինչպես նշվում է հետազոտությունում, ավելի քիչ են մայրերի զբաղվածության դեպքերը, հատկապես երիտասարդ, վերարտադրողական տարիքում եւ, հետևաբար ավելի մեծ է զբաղվածության գենդերային խզվածքը:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31