Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին». Արմեն Աշոտյան

Օգոստոս 19,2020 21:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին եւ կոշտ հայտարարություններին ի պատասխան։

Ադրբեջանական վերնախավն անգամ այսօր չի կարողանում թաքցնել իր մաղձը ՀՀ երրորդ նախագահի հանդեպ, ում պաշտոնավարման օրոք նրանք ուժգին հարվածներ էին ստանում թե մարտի, թե դիվանագիտական դաշտերում։

Այդպիսի մի հարված էր նաեւ Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսը։

Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը նաեւ կանխատեսելի խղճուկ էր՝ «հերքենք անհերքելին» տրամաբանության մեջ։

Ադրբեջանական բանակին ինտենսիվ խորհրդատվություն ապահովող եւ ուղղակի մասնակցություն ցուցաբերող թուրք եւ իսրայելական ռազմական կադրերի մասին կարելի բազում տեղեկություններ գտնել համացանցում։ Օրինակ՝ իսրայելական դրոնների հետ կապված սկանդալների եւ ներքին հետաքննությունների տեսքով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31