Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Օգոստոս 19,2020 20:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Կադաստրի կոմիտեի 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները:

Մասնավորապես, 2019թ. մշակվել և ներկայացվել է ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Փոփոխված ժամանակացույցով՝ ներկայում լրամշակման փուլում է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը: 2020թ. իրականացվել է միջազգային Երկրատարածական տվյալների ստանդարտների ուղեցույցների կազմում և դրանց համապատասխան քարտեզագրական շերտերի ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ, որի զարգացման և կարիքների գնահատման ընթացքում նախատեսվում է ներդնել նոր ծրագրային և սերվերային համակարգեր: Առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրման շրջանակում որոշակիորեն կարգավորվել է օրենսդրական դաշտը, որով պայմանավորված՝ իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ կիրականացվեն գրանցման, տարածական տվյալների և արխիվի ոլորտներում: Կադաստրի կոմիտեի առցանց ծառայությունների մատուցման հարթակի (e-cadastre.am) վերագործարկմամբ բարելավվել է ծառայությունների մատուցման որակը, շարունակաբար պարզեցվում են առցանց դիմումների ներկայացման ընթացակարգերը. այժմ օրական ստացվող առցանց դիմումների քանակը հասնում է 300-400-ի:

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման հայեցակարգը: Մշակվում են հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնց հիման վրա կգործարկվի հասցեների միասնական համակարգի առցանց հարթակը: Այժմ իրականացվում են փողոցների տեղադիրքի և անվանումների ճշգրտման, թվայնացման, տվյալների բազայի ստեղծման աշխատանքներ, արդեն 8 մարզում դրանք ավարտվել են: Իրականացվել են ՀՀ հողերի և դրանց բարելավումների գնահատումներ, տեղեկատվությունը հրապարակվել է կոմիտեի կայքում: Փոփոխված ժամանակացույցով իրականացվել են ՀՀ միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանմամբ և «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված միջոցառումները: Ավարտին են հասցվել Վաղարշապատ քաղաքի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները: Մշակվել և քննարկման է ներկայացվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը. այժմ այն լրամշակման փուլում է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։

Կառուցվածքային բարեփոխումների շրջանակում Կադաստրի կոմիտեի 5 տարածքային ստորաբաժանումից 2-ը միավորվել են 1-ում, այժմ գործում է 4 տարածքային ստորաբաժանում:

Վարչապետը հետաքրքրվել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսում նախատեսված մի շարք միջոցառումների կատարման ժամանակացույցի փոփոխության պատճառներով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել այդ առնչությամբ և նշել, որ այժմ կոմիտեն աշխատում է թե՛ ընթացիկ, թե՛ հաշվետու շրջանում նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում և աշխատանքները կազմակերպել սահմանված ժամանակացույցին համապատասխան:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31