Մինչեւ ապրիլյան պատերազմը մի շարք վայրերում, այդ թվում՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերում, Սյունիքում, Տավուշում եւ շփման գծում հայկական կողմն ունեցել է բազմաթիվ բարելավումներ: Այս մասին այսօր ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիրքային բարելավումների մասին հարցադրմանը:
«Կարող եք հարցնել երրորդ բանակային կորպուսի այն ժամանակվա հրամանատարներ՝ գեներալ Լեւոն Երանոսյանին, գեներալ Օնիկ Գասպարյանին, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, գեներալ Անդրանիկ Մակարյանին…Կարող եք հարցնել՝ ինչքա՞ն բարելավում ենք ունեցել մինչեւ ապրիլյանը եւ դրանից հետո»,-հարցադրում արեց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց. «Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետեւ մեր համար կարեւոր է եղել: Անհրաժեշտություն կար դիրքային բարելավումների եւ վերահսկվող տարածքն ընդլայնելու: Կարեւոր էր, որ այդ մասին չշեփորահարեինք եւ չշահագրգռեինք Ադրբեջանին գործողություններ կատարել: Հսկայական տարածքներ են, իրավունք չունեմ ասելու, բայց վստահեցնում եմ, որ էական բարելավումներ ենք ունեցել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ